Ռազմիկ Եփրեմյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ․ Ըմբշամարտի Մ17 ԱԱ
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում հուլիսի 30-ին պայքարի մեջ մտած ազատ ոճայիններից կիսաեզրափակիչ է դուրս եկել միայն 71 կգ Ռազմիկ Եփրեմյանը, տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Վերջինս 3 վստահ հաղթանակ է տարել մրցակիցների նկատմամբ` նրանցից երկուսին հաղթելով ժամանակից շուտ:
Սփոփիչ գոտեմարտի հնարավորություն ստացած Արեն Սերոբյանը պարտվել է: