Հունաստանի ԱԳ նախարարը Գերմանիային հորդորել է դադարեցնել Թուրքիային սուզանավերի վաճառքը

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բաերբոքի հետ հանդիպմանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը  բարձրացրել է  Երկրորդ Համաշխարհային պատերազմում նացիստական  օկուպացիայի համար գերմանական փոխհատուցումների, ինչպես նաև Աթենքի մտահոգությունների թեման գերմանական արտադրության սուզանավերի Թուրքիա արտահանման վերաբերյալ, գրում է Greek City Times-ը։

Դենդիասը  նշել է Աթենքի մտահոգությունները Թուրքիա գերմանական սպառազինությունների, հատկապես՝ սուզնավերի մատակարարման  առնչությամբ ասելով, որ Հունաստանի դիրքորոշումը հստակ է․ «Այս սուզանավերը կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը»,-ասել է Հունաստանի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ որ թեև Հունաստանն ունի նույն սուզանավերից, սակայն դրանք չեն սպառնում  իր հարևաններին:  Դենդիասը նաև ասել է, որ Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, բացահայտորեն սպառնում է Հունաստանին պատերազմով, անընդհատ ոտնահարում է նրա ինքնիշխանությունն ու ինքնիշխան իրավունքները, ինչպես նաև անօրինական կերպով օկուպացնում է ԵՄ անդամ երկրի՝ Կիպրոսի տարածքը։ «Էգեյան կզղիները Հունաստանի տարածք են, և ոչ ոք իրավունք չունի դա վիճարկել»,-  իր հերթին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Բաերբոքը՝ հավելելով․«Իմ կառավարությունը թույլ չի տա, որ որևէ կասկած առաջանա, այդ հարցում մենք համերաշխ ենք»։

Էմմա Չոբանյան