Շվեդիան պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնել հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության հետ. տեղեկացնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները շնորհավորել են Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ առաջիկա խնդիրները հաղթահարելու գործում ՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Փոխվարչապետ Գրիգորյանը վստահեցրել է հյուրերին, որ Հայաստանի կառավարությունն անում է և կանի ամեն հնարավորը երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու համար: Մհեր Գրիգորյանի  համոզմամբ՝ Հայաստանի նորանշանակ կառավարության հրապարակայնության բարձր մակարդակը նպաստում է նաև գործունեության արդյունավետությանը:

Խորհրդարանի փոխխոսնակը գոհունակությամբ է խոսել Հայաստանում ժողովրդավարության բարձր մակարդակի վկայություն հանդիսացող վերջին իրադարձությունների մասին՝ առանձնահատուկ շեշտելով քաղաքական բոլոր կողմերի զսպվածությունն ու պատասխանատվության բարձր զգացումը: Բյորն Սյոդերը նշել է, որ Շվեդիան պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնել հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: