Վրաստանի ՊԱԾ պետի նախկին տեղակալը պնդում է, որ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին Բիձինա Իվանիշվիլիի հրամանով են Թբիլիսիից առևանգել

Լուրեր

09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
Բոլորը

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին 2017 թ. առևանգել ու բռնությամբ Բաքու են տեղափոխել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հրամանով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավարի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլին, որն այժմ գտնվում է բանտում, գրում են ադրբեջանական լրատվականները։

Հուլիսի կեսերին հետախուզական տվյալների բացահայտման մեղադրանքով ձերբակալված Գոգաշվիլին նամակ է գրել Ռուսթավիի բանտից։ Խոսքը հինգ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին է, երբ Թբիլիսիում բնակվող ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին  չբացահայտված հանգամանքներում ուժով տարվել էր Բաքու։

Գոգաշվիլին պնդում է, որ այս գործով բոլոր ապացույցները ոչնչացվել են Պետական ​​անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական վարչության կողմից, որի գործառույթները ներառում են գաղտնի քննչական միջոցառումների անցկացումը։

«Բիձինայի հրամանն էր Մուխթարլիի առևանգումը, որը ևս ջնջվել է օպերատիվ-տեխնիկական վարչության կողմից»,-նամակում գրում է Գոգաշվիլին։

Նշենք, որ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին Վրաստան էր տեղափոխվել 2014 թվականին։ Նա հայտնի էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  ու նրա կառավարության դեմ ուղղված կոշտ քննադատություններով ու հոդվածներով: Նրան հետապնդում էին Բաքվում, այդ պատճառով էլ ապաստանել էր Վրաստանում։

2017 թ. մայիսի 29-ին՝ կեսօրին, Մուխթարլիին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնական թաղամասից՝ պարկ հագցնելով նրա գլխին։ Հաջորդ օրը՝ մայիսի 30-ին, լրագրողը հայտնվել էր ադրբեջանական բանտում։ Իր առևանգման կազմակերպման մեջ նա մեղադրում էր Ադրբեջանի իշխանություններին։  Բաքվում նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման՝ սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և իշխանություններին չհնազանդվելու մեղադրանքով։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Մուխթարլիին ճանաչել էին քաղբանտարկյալ։

Երեք տարվա ազատազրկումից հետո՝ 2020-ի մարտի 17-ին, Մուխթարլիին անսպասելի ազատ արձակեցին և հատուկ չվերթով տեղափոխեցին Գերմանիա, որտեղ 2019 թվականից ապրում են նրա կինն ու որդին։

Մուխթարլին արդեն արձագանքել է Գոգաշվիլիի այս բացահայտմանը ու հայտնել, որ մտադիր է հասնել ՊԱԾ –ի ղեկավարի նախկին տեղակալի հարցաքննությանը իր առևանգման գործի շրջանակներում։

«Փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո մենք կորոշենք, թե ինչպես վարվել: Անպայման կփորձենք հասնել նրան, որ Սոսո Գոգաշվիլին ցուցմունք տա դատախազությունում», – ասել է Մուխթարլին։

Էմմա Չոբանյան