Մեկ միլիոն 660 հազար դրամի գողություն Այգեձորում. Տավուշի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Հուլիսի 25-ին, երեկոյան ժամը ութին, Այգեձոր գյուղի բնակիչներից մեկը ոստիկանության Տավուշի բաժնում տվել էր հաղորդում, որ հունիսի 15-ից հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում իր առանձնատան մուտքի դռան սողնակը բացել ու մտել են տուն և ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից հափշտակել մեկ միլիոն 660 հազար դրամ․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների, նաև՝ վերլուծության շնորհիվ հաղորդումից մոտ երկու ժամ անց, գողությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվեց տուժած այգեձորցու 27-ամյա հարևանուհին:

Ընդունելով մեղքը` նա պատմեց, որ դեռ հուլիսի սկզբներին, լինելով հարևանի տանը, ներքնակի տակից գողացել էր 200 հազար դրամ: Այնուհետև, արդեն հուլիսի կեսերին, իմանալով, որ տանը մարդ չկա, դռան փայտե սողնակը բացել ու նույն ներքնակի տակից տարել էր ևս 200 հազար դրամ: Դրանից հետո, օգտվելով տանտերերի անուշադրությունից, ևս հինգ անգամ արդեն սովոր տեղից տարել էր տարբեր չափի գումար: Կինը պատմեց նաև, թե ինչպես էր ծախսել փողը:

620 հազար դրամ փոխանցել էր իր բանկային քարտի հաշվին, 47 հազարը ձերբակալման պահին մոտն էր, 100 հազարը պահել էր տանը, իսկ մնացած փողով մարել էր գյուղի տարբեր խանութ-կրպակներում կուտակած պարտքը:

Կինը ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: