Պետք է չեղյալ հայտարարել գործող Սահմանադրությունը. Պարույր Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բոլորը

Հայաստանում ամեն ինչ կարող է արմատական բարեփոխումների ենթարկվել, եթե տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Այո՛, արդար ընտրությունները շատ բան կփոխեն, բայց ոչ ամեն բան, որովհետև արդար ընտրություններ անցկացնելու համար պետք է ունենալ օրենք, միայն Ընտրական օրենսգրքով շատ բան չի փոխվի, Ընտրական օրենսգիրքը և  ՀՀ բոլոր օրենքներն ուղղակի կախվածության մեջ են Սահմանադրությունից»,- ասաց Պարույր Հայրիկյանը՝ նկատելով, որ Սահմանադրությունը  փոփոխելու անհրաժեշտություն ևս կա:

Ըստ Հայրիկյանի՝ պետք է արդար հանրաքվեով ընտրված Սահմանադրություն ունենալ, որից հետո մտածել Ընտրական օրենսգրքի փոփոխության  մասին:

«Կարելի է չեղյալ հայտարարել գործող Սահմանադրությունը և հրավիրել միջազգային կառույցներին, որոնք հարցում կանցկանցնեն, թե որ քաղաքացիներն են քվեարկել այս Սահմանադրության օգտին: Կպարզվի՝ 70 տոկոսը դեմ են քվեարկել, 30-ը՝ կողմ: Մյուս տարբերակն այն է, որ հենց այսօր խորհրդարանի հետ քննության վերցվի այլընտրանքային և չքննարկված տարբերակը»,- շարունակեց Հայրիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: