Հնդկական ԱԹՍ-ները կհամալրե՞ն հայկական բանակը․Երևանը բանակցությունների մասին տեղեկությունը չի հերքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանը, հնարավոր է ՝Հնդկաստանից ԱԹՍ-ներ գնի։ Այդ նպատակով հունիսին Երևանից Դելլի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնող պատվիրակություն, որը բանակցություններ է սկսել  հնդիկ գործընկերների հետ։ Այս տեղեկությունն անանուն աղբյուրներին հղում անելով հայտնում է հնդկական DNA  India լրատվամիջոցը։  

Հնդկական լրատվամիջոցը հավաստիացնում է, որ հայկական պատվիրակությունը Հնդկաստան էր մեկնել զենքի գնումների ցուցակով, որում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել հնդկական դրոնները:  Պաշտոնական Երևանն այս տեղեկությունները չի հերքում, սակայն, ՊՆ խոսնակը  Factor TV-ին փոխանցեց, որ թեմայի շուրջ հարցերին կպատասխանեն միայն գրավոր։

Երևանում փորձագիտական շրջանակները դրական են գնահատում հայ-հնդկական ռազմական հնարավոր համագործակցությունը։ «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ շուրջ երեք տասնամյակ Հայաստանը սպառազինության գերակշիռ ծավալները ձեռք է բերել ՌԴ-ից։ Հատկապես 44-օրյա պատերազմը ցույց տվեց այդ մոտեցման արդյունավետ չլինելը։ 

 Պաշտոնական Երևանը որևէ հաղորդագրություն չի տարածել ոչ միայն պատվկիրակության այցի, այլ նաև հայ-հնդկական ռազմատեխնիկական հնարավոր համագործակցության շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում Հնդկաստան այցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա։ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այս փուլում տեղին է համարում ՊՆ-ի լռությունը։ Սակայն խորհրդարանական պաշտպանության ոլորտի հանձնաժողովի անդամը շեշտում է՝ կարևոր է սպառազինություն ձեռք բերելուց առաջ կարիքների ճշգրիտ գնահատում իրականացնել։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը հնդկական կողմի հետ հարաբերություններն անհրաժեշտություն է համարում։

Երևանում թեև ողջունում են հայ-հնդկական համագործակցությունն ռազմական ոլորտում, այուհանդերձ, մտավախություն կա, որ այս գործարքը կարող է տապալվել։ Հովսեփ Խուրշուդյանի դիտարկմամբ՝ եթե հնդկական մամուլում արտահոսք է եղել, ապա սա կարող է նշանակել, որ Նյու Դելին ցանկություն չունի ԱԹՍ-ներ վաճառել Երևանին։ 

Թե այս գործարքի բանակցություններ ինչ փուլում են՝ շարունակում է անհայտ մնալ։ Սակայն նկատելի է, որ 44-օրյա պատերազմից հետո հայ-հնդկական դիվանագիտական հարաբերություններն ակտիվացել են։ Մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները  երեք հանդիպում են ունցել, որից մեկը՝ Երևանում։  

Նարեկ Կիրակոսյան