Զարթուցիչո՞վ, թե՞ առանց. քաղաքապետը որոշել է ժամը 7-ից արթնացնել երևանցիներին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետի որոշմամբ ամեն օր առավոտյան 07։00-ից յուրաքանչյուր ժամը մեկ «Էրեբունի-Երևանը» հնչում է Երևանի 12 վարչական շրջաններում։ Հրաչյա Սարգսյանն ուզում է, որ քաղաքը շուտ արթնանա։ Քաղաքապետի այս որոշումը միանշանակ չի ընդունվել և բուռն քննարկումների ու կատակների առիթ տվել։ Թեև վարչական շրջաններում երեժշտությունը հնչում է արդեն ավելի քան 20 օր, ընդամենը երկու օր առաջ էր Երևանի քաղաքապետը ֆեյսբուքում գրառում արել իր որոշման մասին։ Քաղաքապետը խոստովանում է՝ չէր պատկերացնում, որ որոշումն այսքան կքննարկվի․ «Ես կարծում եմ, որ սա քաղաքին լավ կոլորիտ կտա»,- ասաց Սարգսյանը։

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը Հրաչյա Սարգսյանի որոշումը ծիծաղելի է համարում, ասում է՝ այն անգամ քննարկման առարկա չի դարձել ավագանիում։ «Վարչական շրջանի շենքի շառավիղը քաղաքը չի, ինչո՞ւ ես արթնացնում այդ մարդկանց, եթե ամեն ինչ փակ է։ Աննորմալ որոշում է, բա նորմա՞լ է»,- նշեց Աբգարյանը։

Իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, որոնք աշխատում են գիշերը և միայն առավոտյան են կարողանում քնել՝ օրինակ ոստիկանության ծառայողները և բժիշկները։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով նման որոշմամբ քաղաքապետը վերադառնում է խորհրդային ժամանակներ, ինչի հետևանքով պետական մարմիններն անլրջանում են, իսկ քաղաքացիներն արհամարհում են օրենքները։ Ի՞նչ խնդիր է լուծում քաղաքապետն այս որոշմամբ․ հարցնում է իրավապաշտպանը։ «Տոտալիտար, դիկտատուրական ռեժմների է նմանվում, որտեղ բոլորը 7-ին արթնանում էին։ Անլրջության վերջն է, մենք մեծագույն խնդիրներ ունենք»,- ընդգծում է իրավապաշտպանը։

Իսկ լուրջ խնդիրներից է, օրինակ, ուշ ժամերին մեքենաներից հնչող բարձր երաժշտությունը, որը լսելի է անգամ բարձր հարկերում կամ մեծ աղմուկ առաջացնող շարժիչներով մեքենաների երթևեկությունը բանուկ փողոցներով, կամ աղբատար մեքենաները, որոնք աղմուկով աշխատում են ուշ ժամերին կամ վաղ առավոտյան՝ խանգարում են մարդկանց հանգիստը։

Ավագանու անդամն էլ ուշադրություն է հրավիրում գիշերային ժամերին բացօթյա սրճարաններից, փաբերից հնչող բարձր երաժշտության վրա, որն այդպես էլ չի կանոնակարգվում։ Աբգարյանն էլ էր ժամանակին գրառում կատարել Երևանի ուշ արթնանալու մասին, բայց նկատի ունենալով, որ բիզնեսը պիտի «շուտ արթնանա»։

Աբգարյանն ապրում է Արաբկիր վարչական շրջանում, ասում է՝ թաղապետարանն իրենց տանից այնքան էլ հեռու չէ, բայց երաժշտությունը չի լսել, չնայած դրան՝ կարծում է, որ քաղաքապետարանը նման որոշումներ կայացնելուց առաջ պիտի լուծի ոլորտային խնդիրները, օրինակ, աղբի, երթուղայինների այդպես էլ չլուծվող հարցը։ Քաղաքապետարանը որոշումներ ընդունում է՝ առանց հաշվարկների ու նպատակների․ կարծում է ավագանու անդամը։

«Մեր քաղաքն ունի աղմուկի սարսափելի խնդիր, մենք ճիշտ հակառակը պիտի անենք՝ նվազեցնենք աղմուկը»,- շեշտեց Աբգարյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը վստահ է՝ այս որոշումը երկար կյանք չի ունենա, կամ պարզապես չի աշխատի, ինչպես շատ այլ որոշումներ ու օրենքներ։ Իսկ մինչ այդ, սոցիալական ցանցերում շարունակում են բուռն քննարկել քաղաքապետի որոշումն ու փորձում առանց զարթուցիչի արթնանալ։ Այնուամենայնիվ, երաժշտությունը լսելի է միայն մոտակայքում ապրողների համար, և դժվար թե արթնացնի ամբողջ քաղաքը, ինչպես գրառման մեջ նշել էր քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան