Թուրքիան ութ նահանգում պայքարում է անտառային հրդեհների դեմ

Լուրեր

19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
Բոլորը

Թուրքիայում 8 նահանգում պայքարում են անտառային հրդեհների դեմ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հրշեջներն աշխատում են արևմտյան Քութահյա, Մանիսա և հարավային Մերսին նահանգներում հրդեհները մարելու ուղղությամբ, որոնք բռնկվել էին շաբաթավերջին։

Արևմտյան Ուշակ, Այդին, հարավարևմտյան Մուղլա և հարավարևելյան Ադանա, ինչպես նաև Բինգյոլ նահանգներում բնռկված հրդեհները հսկողության տակ են առնվել։ Քամու պատճառով տարածված անտառային հրդեհները մարելուն ուղղված ջանքերը շարունակվում են օդից ու ցամաքից։

Հիշեցնենք, որ անցյալ ամռան Թուրքիայում բռնկված մի շարք հրդեհներ ոչնչացրեցին տասնյակ հազարավոր հեկտար անտառներ Միջերկրական և Էգեյան ծովի նահանգներում, ինչը դարձավ երկրի պատմության մեջ ամենասարսափելի անտառային հրդեհները: Թուրքական կառավարությունն էլ  հասարակական խիստ քննադատության արժանացավ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման ձախողման համար։

Էմմա Չոբանյան