ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտին հեռացրել են ԵԺԿ խմբակցությունից
Քաղաքականություն
28.06.2017 | 14:17Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հեռացվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունից: Համապատասխան որոշումը կայացվել է չորեքշաբթի օրը ԵԺԿ պատգամավորների կողմից Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նիստի ժամանակ. տեղեկացնում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ բանաձև էր ընդունել, որն առաջարկում է կանոնակարգում փոփոխություններ կատարել և որը թույլ է տալիս վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթաց սկսել: