ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որը թույլ կտա Պեդրո Ագրամունտին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեքշաբթի օրը ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որն առաջարկում է կանոնակարգում փոփոխություններ կատարել և որը  թույլ է տալիս վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթաց  սկսել. տեղեկացնում է ria.ru-ն:

Բանաձևին կղմ է քվեարկել 154 խորհրդարանական, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 13: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 197 խորհրդարանական:

Ընդունված բանաձևը հնարավորություն է տալիս Ագրամունտի՝ պաշտոնից հեռացման գործընթաց սկսել: Այսօրվա դրությամբ ԵԽԽՎ կանոնակարգում չկա ընտրված անձի հեռացման մասին դրույթ: Նա կարող է հեռանալ միայն ինքնակամ:

Ընտրովի պաշտոնի նկատմամբ պաշտոնանկություն սահմանելու հարցն առաջացել է այս տարվա գարնանը, երբ Վեհաժողովը Սիրիա այցի պատճառով Ագրամունտին անվստահության քվե էր հայտնել, բայց չէր կարողացել նրան հեռացնել պաշտոնից:

Ինքը՝ Ագրամունտը, ներկա չէ ամառային նստաշրջանի նիստին: Նրա փոխարեն նստաշրջանը վարում են նախագահի տեղակալները:

Բանաձևում ասվում է, որ «այն ուժի մեջ է մտնում դրա ընդունումից հետո»: