Էրդողանը Գազայի բախումներն անվանել է ցեղասպանություն, իսկ Իսրայելին՝ ահաբեկիչ

Լուրեր

29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը կժամանի Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
Բոլորը

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է տեղի թուրք ուսանողների հետ։ Հանդիպման ժամանակ Էրդողանն անդրադարձել է նախօրեին Գազա-Իսրայել սահմանին տեղի ունեցած արյունալի իրադարձություններին, որի հետևանքով 58 մարդ է զոհվել, 2․779-ը՝ վիրավորվել. փոխանցում է ermenihaber-ը:

«Ես անիծում եմ այս մարդկային ողբերգությունը, այս ցեղասպանությունը, ով էլ որ լինի դրա հեղինակը՝ Ամերիկան, թե Իսրայելը։ Անիծյալ լինեն նաև նրանք, ովքեր լռության են մատնում այս ամենը», – ասել է Էրդողանը։

Նա Իսրայելին բնութագրել է որպես ահաբեկչական պետություն, իսկ ԱՄՆ-ին մեղադրել Իսրայելին աջակցություն ցուցաբերելու մեջ։

«Իսրայելը նպաստում է ահաբեկչության տարածմանը։ Դա ահաբեկչական պետություն է, նրա գործունեությունը ապացուցում է դա:  Այն, ինչ անում է Իսրայելը, ցեղասպանություն է։ Եվ այդ ցեղասպանությունն այսօր առաջին անգամ չի տեղի ունենում։ Այն վաղուց է շարունակվում, Պաղեստինը փոքրացել, փոքրացել, մի փոքրիկ տարածքում է մնացել, բայց այդտեղից էլ են ուզում նրանց դուրս նետել։ Իրենց ժողովրդավարական իրավունքների համար պայքարող քաղաքացիական հանրության վրա կատարված հարձակումները ցույց են տալիս Իսրայելի կեղտոտ դեմքը», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նշել է, որ Գազայում կատարվածի առթիվ Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Դեպքի առնչությամբ Էրդողանը «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտահերթ նիստ է հրավիրել։ Նա նաև հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ՝ զորակցություն հայտնելով պաղեստինցիներին և դատապարտելով ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշումը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԱՄՆ-ն իր դեսպանատունը Թել-Ավիվից պաշտոնապես տեղափոխել է Երուսաղեմ՝ այդպիսով իր համաձայնությունը հայտնելով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշմանը։ Պաղեստինցիներն իրենց հերթին պնդում են, որ Արևելյան Երուսաղեմը իրենց պետության մայրաքաղաքն է, որը բռնազավթվել է Իսրայելի կողմից։ Այս առթիվ բազմաթիվ պաղեստինցիներ բողոքի ցույց էին կազմակերպել, որի ընթացքում իսրայելցի զինվորների հետ տեղի ունեցած բախումներն արյունալի հետևանքներ են ունեցել։