Զելենսկին արձագանքել է Օդեսայի նավահանգստին հասցված հրթիռային հարվածին

Լուրեր

19.08.2026 | 17:38
Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» 5-րդ ամենաթանկ վաճառքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:31
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատախազին․ մեղադրանքները վերաբերում են պետական դավաճանությանն ու պետական գաղտնիքի հրապարակմանը
19.08.2026 | 17:30
«Այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին»․ Փաշինյանը՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:20
Բաքուն դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.08.2026 | 17:12
Գյումրիում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել է
19.08.2026 | 17:07
Վաղը տեղի կունենա 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը
19.08.2026 | 16:59
Երևանն ու Նյու Դելին բարձր են գնահատել երկու երկրների համագործակցության զարգացումը
19.08.2026 | 16:51
Սեպտեմբերի 27-ին ՀՀ չորս համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
19.08.2026 | 16:48
Ռադան Եվգենի Խմարային հաստատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում
19.08.2026 | 16:41
Գոռգռոցներ` ՔՊ նիստի ընթացքում. պատգամավորները պարզաբանում են` ինչ է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:40
Մենք նիստերի դահլիճում չենք լինի, բայց կմնանք ԱԺ-ում` քվեարկություն գուցե լինի. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:33
Ռուս-վրացական սահմանը 24 ժամում ավելի քան 20,000 մարդ է հատել․ Վերին Լարսում մեծ խցանում է
19.08.2026 | 16:31
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 16:25
«Վահագն Ալեքսանյանը ամեն ելույթից հետո խոսում ա, պրիտոմ` սադրիչ». Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:16
«Ուիմբլդոն-2022»-ի եզրափակիչի մասնակիցը որակազրկվել է կոկաին օգտագործելու համար
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Օդեսայի նավահանգստին հասցված հրթիռային հարվածին՝ ընդգծելով, որ դա վկայում է Ռուսաստանի՝ նախօրեին ստորագրված հացահատիկի համաձայնագիրը չկատարելու պատրաստակամության մասին։ Այս մասին նա խոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի կոմիտեի ղեկավար Ադամ Սմիթի գլխավորած Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է  Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Սա վկայում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանը ինչ էլ ասի ու խոստանա, կգտնի այն չկատարելու ուղիները։ Աշխարհաքաղաքական առումով՝ զենքով, արյունով, թե ոչ, բայց Ռուսաստանն ունի մի քանի վեկտոր, ինչպես միշտ գործում է»,- ասել է նախագահն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը։

Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ հուլիսի 23-ի առավոտյան Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Օդեսայի նավահանգստին հրթիռային հարվածին։

Գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի խոսքով՝ ռուսական կողմն Անկարային տեղեկացրել է, որ ոչ մի կապ չունի հարվածի հետ։ Միևնույն ժամանակ Թուրքիայի ՊՆ-ում մտահոգություն են հայտնել միջադեպի կապակցությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ Անտոնիու Գուտերեշը միանշանակ դատապարտում է Օդեսայի նավահանգստի շրջանում հրթիռային հարվածը: