ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը պարզաբանում է ներկայացրել՝ բացթողումն արդարացնելով տեխնիկական վրիպակով

Լուրեր

12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը, արձագանքելով  մայիսի 10 ին հրապարակված «Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը «ԻնգոԱրմենիայի» հետ կասկածելի պայմանագիր է կնքվել»  վերնագրով տեսանյութին, որում տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրել էր իր դիտարկումներն այդ օրերին կատարված որոշ պետգնումների շուրջ, հանդես է եկել պարզաբանմամբ:

«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իր աշխատակիցների առողջության ապահովագրության համար «ԻնգոԱրմենիա» ընկերության հետ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» թիվ ՀՕ-177-Ն օրենքի համաձայն՝ 2015թ. ապրիլի 17-ին Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգերով կնքել է անժամկետ պայմանագիր, որի վճարումները հատկացվում են տարին մեկ անգամ ամբողջ տարվա համար:

Ինչպես հայտնի է, «Գնումների մասին» թիվ ՀՕ-21-Ն օրենքով Պատվիրատու են հանդիսանում նաև հիմնադրամները և որոնց կարիքների համար կատարվող գնումները 2017թ. ապրիլի 25-ից նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով:

 «ԻնգոԱրմենիա» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է մինչև Գնումների մասին օրենքը ուժի մեջ մտնելու պահը և այն շարունակական բնույթ է կրում: 2016թ. և 2017թ. ապրիլին վերոնշյալ պայմանագրի համար հատկացվել են ֆինանսական միջոցներ: Հիմք ընդունելով  վերոգրյալը՝ 2018թ. ապրիլին,   Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նույնպես հատկացրել է ֆինանսական միջոցներ, արդեն իսկ կնքված պայմանագրի համար` առանց գնում իրականացնելու:

Համաձայն վերոնշյալ պայամանգրի  Հոդված 7-ի՝ Գաղտնիությունը սահմանվում է.

7.1.               Կողմերը պարտավորվում են սույն պայմանագրի կատարման շրջանակներում չհրապարակել գաղտնիք պարունակող տեղեկությունները:
7.2.               Սույն պայմանագիրը և նրան կցվող հավելվածները կարող են ներկայացվել միայն պաշտոնական մարմինների ներկայացուցիչներին, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրավունք ունեն վերահսկել և ստուգել կողմերի գործունեությունը:
7.3.               Սույն պայմանագրով գաղտնի են   ճանաչվում հետևյալ տեղեկությունները.

–       պայմանագրի բովանդակությունը և ձևը,

–       Ապահովագրված անձանց առողջական  վիճակը,

–       ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանված տեղեկությունները:

Սույն պայմանագրին կցվում և դրա անքակտելի մասն են համարվում.

 

·    Հավելված 1. Ապահովագրված անձանց ցուցակ

·    Հավելված 2. Տրամադրվող ապահովագրական ծածկույթի ցանկ

·    Հավելված 3. Ատամնաբուժական ծածկույթ, հատուցման սահմանաչափեր

·    Հավելված 4. Կամավոր բժշկական  ապահովագրության կանոններ:

Հետևաբար, հիմք ընդունելով պայմանագրի գաղտնիության մասին հոդվածը, www.armeps/ppcm.am էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովագրական պայմանագիրը չի հրապարակվել: Իսկ հրապարակված փաստաթղթերը (ապահովագրական ընկերության տնօրենի նամակը  և հաշիվ ապրանքագիրը) պարունակում են բավարար տեղեկատվություն` Պայմանագրի հիմնական դրույթների մասին:

Ինչպես նաև տեղեկացնում ենք, որ ապրիլի 19-ին համակարգում պայմանագիրը մուտք անելիս տեղի է ունեցել վրիպակ, ինչի մասին համակարգի հետադարձ կապի միջոցով տեղեկացվել է համապատասխան գերատեսչությանը: Խնդիրը համակարգում լուծվել է ապրիլի 20-ին: Պայմանագիրը www.armeps/ppcm.am էլեկտրոնային համակարգում մուտքագրվել է ապրիլի 23-ին սերվերի ծանրաբեռնվածության պատճառով»,- ասված է պարզաբանման մեջ: