Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը «ԻնգոԱրմենիայի» հետ կասկածելի պայմանագիր է կնքվել. Արտակ Մանուկյանը ահազանգում է

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

Պետական գնումների ոլորտում մոնիթորինգ իրականացնող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանի փոխանցմամբ՝ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվանից՝ ապրիլի 23-ից մինչ օրս, գնումների ոլորտում շատ ավելի մանրազնին մոնիթորինգ են իրականացրել, քան մինչ այդ: Մեր զրուցակիցն ասում է՝ նպատակ ունեին պարզելու, թե արդյոք պետական գնումներում գրանցվել են արտառոց դեպքեր: Համաձայն գնումների հաշվետվողական կայքի տվյալների 2018թ ապրիլի 23-ից մայիսի 10-ը ներառյալ կնքվել է 193 պայմանագիր, որի արդյունքում գեներացվել է 2 մլրդ դրամի պարտավորություն։

Արտակ Մանուկյանի տեղեկացմամբ՝ համադրել են գնումների հաշվետվողականության մասին կայքում առկա պայմանագրերը gnumner.am կայքում ներբեռնված, կնքված պայմանագրերի հայտարարությունների հետ: Մոնիթորինգի ընթացքում որոշ ուշագրավ բացահայտումներ են արել, մասնավորապես այն, որ ապրիլի 23-ին «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը» իր աշխատակիցների առողջության ապահովագրության համար «ԻնգոԱրմենիա» ընկերության հետ կնքել է 8 միլիոն 76 հազար ՀՀ դրամի պայմանագիր, որը, սակայն ներբեռնված չէ գնումների հայտարարությունների մասին կայքում:

Ըստ տնտեսագետի՝ եթե պայմանագիրը չի հրապարակվում, ապա այդտեղ հնարավոր է՝ լինեն կոռուպիցոն ռիսկեր:

Հատկանշական է նաև այն, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի մեկ անձից կատարված գնումները էականորեն ավելացել են:

Մասնագետը հանրային հաշվետվողականության և թափանցիկության կոնտեքստում ուշադրություն է հրավիրում  նաև govtravel.am կայքի վրա, որն ըստ նրա ստեղծված էր ամրագրումներն ավելի թափանցիկ դարձնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: