ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հաշվառել առանց պետհամարանիշի շահագործվող ավտոմեքենաները

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Հատկապես հանրապետության մարզերում նկատվում են առանց համարանիշերի շահագործվող մեքենաներ։ Դրանք, ըստ վարորդների, օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների համար։ Սակայն եթե մեքենան շահագործվում է, ապա այն պետք է լինի հաշվառված և ունենա համարանիշ։ 2021 թվականին ճանապարհային ոստիկանության մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում խոտանվել է 11 685 տրանսպորտային միջոց, իսկ 2022 թվականի առաջին կիսամյակում մարզերում խոտանված տրանսպորտային միջոցների թիվը 4964 է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Հստակ հնարավոր չէ ասել, թե խոտանված այս մեքենաներից քանիսն են շահագործվում, բայց, վստահաբար, շահագործվում են։

Առանց համարանիշի մեքենաների մասնակցությամբ վթարներն էլ քիչ չեն։ 2021 թվականին մարզերում առանց համարանիշի մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել 164 վթար, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 208-ը՝ վիրավորվել, իսկ 2022-ի առաջին կիսամյակում տեղի է ունեցել 91 պատահար. 2 մարդ զոհվել է, 104-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին շատերը նկատած կլինեն առանց համարանիշի մեքենայի, որի վարորդը թույլ է տալիս ճանապարհատրանսպորտային տարբեր կանոնների խախտումներ։ Եվ հիմնականում այդ մեքենաների լուսարձակներն ու թարթիչներն անսարք են:

Առանց հաշվառման համարանիշի մեքենան շահագործելը օրենքի խախտում է։ Այդպիսիք հայտնաբերելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը և պարեկային ծառայությունը մարզերում իրականացնում են միջոցառումներ։ Նրանք այսուհետ ևս լինելու են հետևողական։ Առանց համարանիշի մեքենաները հայտնաբերվելու են և, անկախ ներկայացվող պատրվակից, տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածք։ Այդ փաստերով էլ կազմվելու են համապատասխան արձանագրություններ։
«Կոչ ենք անում հաշվառել շահագործվող մեքենաները, ստանալ համարանիշ և մեքենան վարել առանց խախտումների։

Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակի տակ խախտումներով, առանց համարանիշի մեքենա վարելն անթույլատրելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ։