Պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները․ ՔԿ

Լուրեր

09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ մամուլի ծառայությունից։

Նշենք, որ դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան զեկուցագիրը ներկայացվել է 2022թ. հուլիսի 21-ին, համաձայն որի՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները նշված օրը ծառայություն իրականացնելիս Հ.Հակոբյան փողոցում՝ ժամը 17:30-ի սահմաններում, նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել է վթարային իրավիճակ:

Պարեկները, օրենքով սահմանված կարգով հիշյալ ավտոմեքենան կանգնեցնելուց հետո, վարորդից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը և ստուգել վերջինիս սթափության աստիճանը, ինչի արդյունքում պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում: Ոստիկանության ծառայողները վարորդին տեղեկացրել են, որ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար պատրաստվում են համապատասխան ակտ կազմել:

Սակայն վարորդը, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, սկսել է հայհոյել ոստիկաններին, սպառնալ, որի ընթացքում գլխով հարվածել է ոստիկաններից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ ոստիկանության Արաբկիրի բաժին բերելու ճանապարհին ոտքով հարվածել ու վնասել է պարեկային ավտոմեքենան:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը և նա, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վնասվածք ստացած ոստիկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Վարորդը ձերբակալվել է: Միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին:

Կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, զննության է ենթարկվել պարեկային ավտոմեքենան, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: