Ալիևը Պուտինի պես ռազմական հանցագործություն է կատարել ԼՂ-ի դեմ․ խիստ քննադատելի է նրա հետ ԵՄ-ի գազային գործարքը․ Արթուր Սաքունց․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor TV-ի հարցազրույցում խնդրահարույց է համարում Ադրբեջանի հետ Եվրամիության կնքած գազային համաձայնագիրը, որով կրկնապատկվելու է ադրբեջանական գազի մատակարարումը ԵՄ-ի երկրներ։ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պես բռնապետական ռեժիմ համարվող և պատերազմական հանցագործություններ կատարած Իլհամ Ալիևի հետ գազային համաձայնագիրը կարող է նպաստել անպատժելի կառավարմանը։ Իրավապաշտպանն անդրադառնում է նաև ՀՀ-ի որոշ քաղաքական ուժերի կողմից տարածվող թեզերին, թե Հայաստանը չպետք է ժողովրդավարական լինի՝ միտումնավոր մանիպուլյացիա է արվում և միմյանց են հակադրվում ժողովրդավարությունը և անվտանգությունը։ Ըստ Սաքունցի՝ Հայաստանի զարգացման միակ մոդելը ժողովրդավարականն է, և հակաժողովրդավարական բարքերով արդյունավետ պետություն չի կարող դառնալ։ Արթուր Սաքունցը խոսում է նաև այն հանգամանքից, թե ինչու Ռուսաստանը չի կարող համարվել Հայաստանի դաշնակիցը, և թե ինչ քայլեր պետք է կատարի ՀՀ-ի կառավարությունը, որ ձեռք բերի դաշնակից՝ ի դեմս Արևմուտքի։ Առաջին քայլը ՌԴ-ի գործակալներից պետական կառույցներն ազատելն է։ Իրավապաշտպանն անընդունելի է համարում նաև Հայաստանի բանակի վերականգնման քաղաքականությունը կապելը ՌԴ-ի հետ, որի բանակը Ուկրաինայում ցույց է տալիս իր՝ ոչ արդյունավետ լինելը։ Նա քննադատում է նաև հակակոռուպցիոն քաղաքականության առկա խնդիրները, երբ բարձրաստիճան ներկա ու նախկին պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններ շահում են պետական գնումներ՝ առաջացնելով կոռուպցիայի վերաբերյալ լուրջ կասկածներ։ Այս իմաստով իրավապաշտպանը հստակ արդյունքներ է ակնկալում նաև դատաիրավական համակարգի հայտարարված բարեփոխումներից։
-Պարո՛ն Սաքունց, հանրային դիսկուրսում շարունակվում է տարվել ժողովրդավարության և անվտանգության հակադրություն։ Էլի մատնացույց են անում Ադրբեջանի օրինակը, որ նավթ և գազ ունեցող պետություն է, Ալիևի բռնապետությունն է՝ չկա ժողովրդավարություն, ոչնչացված է ընդդիմությունը և ազատություններ չկան, բայց այսօր գերկարևոր օղակ է թե՛ Արևմուտքի համար, թե ՌԴ-ի։ Պուտինը մտադիր է Ադրբեջանով դեպի Իրան ճանապարհային միջանցք տանել, իսկ ԵՄ-ն մինչև 2027 թիվը մտադիր է կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը՝ ծավալը հասցնելով 20 մլդ խորանարդ մետրի։ Ըստ այս թեզի հեղինակների՝ Հայաստանին թուլացնում է ժողովրդավարությունը, մեզ էլ է բռնապետություն պետք․ ասում են՝ տեսեք, որ բռնապետական Ադրբեջանն ավելի ուժեղ է։ Ինչպե՞ս կհակադարձեք այս տեսակետին։

-Ես հասկանում եմ, որ դուք վերարտադրում եք հնչած թեզերը․ այն, ինչ դուք վերարտադրեցիք, դրանք բոլորը բառերի կույտ են, զուրկ են բովանդակությունից, նույնիսկ կարող եմ ասել, որ մանիպուլյատիվ են։ Բովանդակային կոնցեպտ չեն պարունակում դրանք։ Ադրբեջանը՝ որպես պետություն, արտաքին խաղացողներին հետաքրքիր է միայն գազով և նավթով։ Ադրբեջանի իշխանության համար ևս Ադրբեջանը հետաքրքիր է այնքանով, ինչքան հետաքրքիր է նավթը և գազը։ Ադրբեջանը միայն Ալիևն ու իր կլանը չեն, իր ընտանիքը, միայն գազն ու նավթը չի։ Այնտեղ նաև մարդիկ են ապրում, որոնք իհարկե լուրջ խնդիրներ ունեն։ Պատահական չի, որ ԵՄ-ի հետ գազային պայմանագրից հետո արդեն տարածվեցին տեղեկություններ, որ շատ քաղաքացիներ, ակտիվիստներ, նաև՝ իրավապաշտպաններ լուրջ քննադատության ենթարկեցին այդ գազային գործարքը ԵՄ-ի և Ալիևի միջև, որ մարդկանց՝ իրենց երկրում արժանապատիվ ապրելու հարցը հետին պլան է մղվում։ Ի դեպ, մենք գազային գործարքի հետ կապված երեկ մի խումբ ՀԿ-ների հետ համատեղ տարածեցինք հայտարարություն՝ խիստ քննադատություն ենթարկելով գազային գործարքը ԵՄ-ի հետ, որովհետև ԵՄ-ի երկար տարիների պահվածքը Պուտինյան ռեժիմի հետ, որը զիջում էր՝ հետընթաց մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքներից հանուն էներգետիկ շահերի։ Այսինքն՝ ուշադրության չարժանացան մարդու իրավունքների շարունակական խախտումները և համարժեք վերաբերմունքի չարժանացան ժողովրդավարական պետությունների՝ ԵՄ-ի կողմից ՌԴ-ում շարունակական անպատժելի խախտումները։ Դա փոխհատուցեցին էներգետիկ, գազային շահերով։

-Կարելի՞ է պնդել, որ դեռ տարիներ առաջ հարևան պետությունների տարածքներ ներխուժումներից հետո պատժամիջոցներ չկիրառելը Պուտինի իշխանության հանդեպ որոշ իմաստով ամրացրեց նրա իշխանությունը, և Ուկրաինա ներխուժման համար հենարան հանդիսացավ։

-Դուք նաև հիշատակեցիք ուժեղ պետության թեզը․․․ եթե մարդկանց բանտեր են նետում, ուրեմն՝ պետությունն ուժեղ չի։ Դա բռնապետություն է։ Եթե մարդկանց բանտեր են նետում, «օտարերկրյա գործակալ» պիտակ փակցնելով կազմակերպություններ են փակվում, սպանում են Նեմցովի և Պոլիտկովսկայայի պես մարդկանց, որոնք հանդես են գալիս այլ կարծիք ունենալու համար, և շարունակաբար հետապնդվում են, դա ուժեղ պետության ցուցանիշ չէ, դիկտատուրայի ցուցանիշ է։ Դա կատարվում է նաև Ադրբեջանում, որի մասին նաև միջազգային փաստաթղթերում է արձանագրված։

Այսինքն՝ էներգետիկ հարցերին տուրք տալով՝ անտեսել մարդու իրավունքների անմխիթար վիճակը, և մարդկային անվտանգության հարցերը, հանգեցրեց նրան, որ պուտինյան ռեժիմը վտանգավոր դարձավ ոչ միայն իր քաղաքացիների, այլև՝ հարևան պետությունների քաղաքացիների համար։ 2008-ին տեղի ունեցավ ագրեսիա Վրաստանի հանդեպ, 2014-ին՝ Ղրիմի անեքսիան տեղի ունեցավ, ու նաև 2022-ին՝ Ուկրաինա այս ներխուժումը սկսվեց։ Մեր ասածը հետևյալն է․ երբ դուք գազային գործարք եք կնքում Իլհամ Ալիևի ռեժիմի հետ, որը պատերազմական հանցագործություններ է կատարել նույն կերպ, ինչպես Պուտինի ռեժիմն է Ուկրաինայում կատարում, և նա կատարել է այդ հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ, և էթնիկ պատկանելիության հիմքով, այսինքն՝ հայերի նկատմամբ ատելության հիմքով, տեսանք՝ մանեկեններ էին տեղադրել Բաքվի այգում, և Ալիևը հանեց դրանք Եվրադատարանի պահանջից հետո միայն, դուք ի՞նչ եք անում։ Այն ձախողված քաղաքականությունը, որ Պուտինի ռեժիմի հետ եք տարել, կնքում եք ավելի փոքր կարողությամբ բռնապետական ռեժիմի հետ։ Ի՞նչ խնդիր եք ուզում լուծել, այսինքն՝ մեկի դեմ պատժամիջոցներ եք կիրառում, որը չափը անցել է, մյուսի նկատմամբ պատժամիջոցներ չեք կիրառում, որ չափը չի՞ անցել հարևան պետությունների նկատմամբ կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Այս ոչ սկզբունքային քաղաքականությունը անխուսափելիորեն նպաստում է անպատժելի կառավարմանը, հակամարդկային քաղաքականությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան