Ռուբինյանը թող կո՛շտ խոսի․ Թուրքիան թշնամական է՝ Ադրբեջանի պատճառով ձախողում է ՀՀ-ի հետ կարգավորումը․ Հակոբ Չաքրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ Թուրքիան թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ՝ կարգավորման գործընթացը բացահայտ կերպով կապելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, միջանցքի հարցերի հետ։ Նա հերքում է հայաստանյան քաղաքական դաշտում շրջանառվող այն գնահատականները, թե Ռուսաստանի այլընտրանքը Հարավային Կովկասում Թուրքիան է, հետևաբար՝ չպետք է ՀՀ-ն փորձի ինքնիշխանության ձգտել, և նվազեցնել ՌԴ-ի ազդեցությունը իր տարածքում։ 44-օրյա պատերազմը նա համարում է Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ պլանը, որի նպատակը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հեռացումն էր ռեգիոնից։ Թուրքագետ նշում է, որ ԼՂ-ի կարգավորման գործընթացում ՀՀ-ն պետք է առաջ գնա Արևմուտքի հետ միասին, որն ընդունում է ԼՂ-ի կոնֆլիկտի գոյությունը, ի տարբերություն՝ ՌԴ-ի։ Թուրքագետը կասկած չունի, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը պարտվելու է, ինչից հետո Արևմուտքը խնդիր է դնելու նրան հեռացնել նաև Հարավային Կովկասից։ Հայաստանը, ըստ նրա, պետք է սրան պատրաստ լինի, հատկապես, որ ըստ թուրքագետի՝ ՀՀ-ի շահերը համընկնում են Արևմուտքի հետ։

-Պարո՛ն Չաքրյան, Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցից մեկ շաբաթ անց, երբ նրանք հույս էին հայտնել, որ Ռուբինյանի և Քըլըչի ձեռք բերած երկու պայմանավորվածությունը կյանքի կկոչվի, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլույն հայտարարում է, թե Անկարան Երևանից հստակ քայլեր է ակնկալում, հայկական կողմին է մեղադրել գործընթացի ձգձգման մեջ։ TRT Haber-ի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում, թե Հայաստանից հստակ քայլեր չեն տեսնում, միայն խոսքերը բավարար չեն։ Այսպիսով, վերջնական փաստվո՞ւմ է, որ Թուրքիան բացահայտ նախապայման դրեց, և որ բանագնացների հանդիպումներն ամփոփող տեքստերի վերջում գրածը, թե չկան նախապայմաններ, իրականությանը չի համապատասխանում։

-Իհարկե,  իրականությանը չի համապատասխանում։ Հարցը միայն նախապայմանները չեն․ Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշումը չի փոխվել, դա ցույց է տալիս այս հայտարարությունը։ Այս գործընթացը կոչվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացում։ Այնտեղ չի կարող խոսք լինել «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Չի կարող խոսք լինել նաև Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր ստորագրելու մասին։ Որքան էլ իրենք Ադրբեջանի հետ եղբայր են կամ եղբայր չեն, դա մեզ չի վերաբերվում։ Ադրբեջանը երրորդ երկիր է, և որևէ երրորդ երկրի հետ գործընթացը ձախողելն ակնհայտ թշնամանքի դրսևորում է և հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը պետք է ավելի կոշտ հանդես գա։ Նորմալացումը մեզ պետք է նույնիսկ չհետաքրքրի։ Էրդողանի հետ խոսակցության ժամանակ ասվեց․ «սահմանները բացել երրորդ երկրների քաղաքացիների համար», դա ասվում է գործընթացի շրջանակում, որը կոչվում է «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում», բայց չկա Հայաստանի քաղաքացիների անունը։ Ովքե՞ր են այդ երկրները։

-Հավանաբար՝ Թուրքիայի տեսանկյունից հայ-թուրքական սահմանը հատելու իրավունք այս շրջանում պետք է ստանան Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիները։ Այդպե՞ս է։

-Այո, չի բացառվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիներին նկատի ունեն։

-ՀՀ իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ պատրաստ են գնալ խաղաղության Ադրբեջանի հետ, և որ Բաքուն է խոչընդոտներ ստեղծում խաղաղության պայմանագրի քննարկումներում։ Փաշինյանն անգամ պատերազմի լեգիտիմություն ստեղծելու փորձերի մեջ էր մեղադրել Բաքվին։ Դրանից հետո Թբիլիսում հանդիպեցին Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը՝ 3 ժամ տևեց խոսակցությունը։ Դուք տեսնո՞ւմ եք հավանականություն, որ սկսվեն խաղաղության շուրջ բանակցություններ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։

-Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիրը Մինսկի խմբի գործն է, Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն էլ չի, որովհետև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը հանձնարարել էր Մինսկի եռանախագահող երկրներին։ Հետևաբար, նրանց՝ կարգավորող երկրների միջոցով էլ պետք է կնքվի հաշտության պայմանագիրը։ Փաստացի, հայատյացությամբ տառապող Պուտինը 44-օրյա պատերազմով Ֆրանսիային և ԱՄՆ-ին դուրս մղեց գործընթացից և ինքնուրույն, միանձնյա տնօրինեց Ղարաբաղի հարցը։ Այսինքն՝ Ղարաբաղի կեսը տվեց Ադրբեջանին, կեսն էլ դարձրեց ռուսական այսպես կոչված՝ խաղաղապահ ուժերի համար զորանոց, որոնք պատժիչ ջոկատներ են մեզ համար։ Հիմա նույնն ուզում է Զանգեզուրում անել։ Գիտե՞ք ինչու, որպեսզի իսպառ փակի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ գործըթնաց վերադառնալու ճանապարհը Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթաց, հետևաբար՝ Հարավային Կովկաս։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան