Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները
Քաղաքականություն
15.05.2018 | 16:37Մայիսի 15-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ-ից:
Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին:
Հանդիպմանը մասնակցել է Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: