Դավութօղլուն ձմռանը Թուրքիայում քաղաքացիական հուզումներ է կանխատեսում

Լուրեր

09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
Բոլորը

Թուրքիայի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե մտահոգված է, որ ձմռան ամիսներին Թուրքիայում կարող են տեղի ունենալ «որոշ միջադեպեր» քաղաքացիական խոշոր անկարգությունների տեսքով, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Դավութօղլուի մեկնաբանությունները հնչում են  վատթարացող տնտեսական ճգնաժամի ֆոնին։

Հուլիսի սկզբին էլ Թուրքիայի «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղն էր հայտարարել, թե երկրում քաղաքացիական պատերազմ է սպասվում, ինչի առիթով ՆԳՆ-ն հետաքննություն էր սկսել նրա դեմ։ Ներքին գործերի նախարարությունը Օզդաղին մեղադրել էր «կեղծ պնդումներ անելու մեջ»։

«Թույլ տվեք ասել, որ յուրաքանչյուր գիտակից և պատասխանատու քաղաքական գործիչ պետք է պատրաստ լինի ամեն սցենարի։ Ցավոք սրտի, բևեռացման միջավայրը, որում գտնվում է Թուրքիան, ունի բազմաթիվ բացասական սցենարներ առաջացնելու հատկություն»,-ասել է Դավութօղլուն T24-ի հետ հարցազրույցում՝ հավելելով․ «Ես իսկապես շատ մտահոգված եմ այս ձմեռով: Ես մտավախություն ունեմ, որ այս ձմռանը կարող են որոշ միջադեպեր տեղի ունենալ հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Բոլոր  պետական գործիչներն ու քաղաքական գործիչները պետք միավորվեն ողջամիտ կետում»։ Նա նշել է, որ Թուրքիայում  նկատում է սոցիալական լարվածության աճ։

Հավելենք, որ Թուրքիան բախվում է վերջին տասնամյակների ամենավատ տնտեսական ճգնաժամին,  տարեկան գնաճը  հասել է 78,62 տոկոսի, ինչը վերջին 20 տարում ամենաբարձր ցուցանիշն է։

Էմմա Չոբանյան