«Երբևէ չեմ կարողանա երաշխավորել». ՊՆ նախարարը չի բացառում բանակում կոռուպցիոներ գեներալների առկայությունը

Լուրեր

12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
Բոլորը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 28-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ, արձագանքելով Factor.am-ի հարցին, թե արդյոք կարո՞ղ է երաշխավորել, որ բանակում կոռուպցիան ու թալանը բացառվելու է, ասաց․ «Ես շուտվանից սովորել եմ չբացառել, որովհետև հասկացել եմ, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է»։

Նախարարի խոսքով՝ իրենց խնդիրն է ոչ թե անհատի մատնանշել, այլ այնպիսի ընթացակարգեր ստեղծել, որոնք թույլ կտան խնայել Պաշտպանության նախարարության միջոցները։ Վիգեն Սարգսյանը հստակեցրեց՝ խնայված միջոցներն ուղղվելու են սպառազինությանը. «Ես բավարարված եմ այն արդյունքներով, որոնք ունենք, արդյունքները զգալի են»։

Խնդրեցինք հստակեցնել՝ կարո՞ղ է երաշխավորել, որ կոռուպցիան բացառվելու է բանակում, նախարարն ասաց․ «Երբևէ չեմ կարողանա երաշխավորել, բայց կարող եմ երաշխավորել մի բան, որ կոռուպցիոն ցանկացած դեպքով գնալու եմ մինչև վերջ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Սեդա Ղուկասյան