Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կանցկացնի

Լուրեր

09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
Բոլորը

Մոլդովայի իշխանությունները հանրաքվե են կազմակերպում՝ կապված երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հետ։ Այս մասին ասել է նախագահ Մայա Սանդուն, հաղորդում է  TVNord-ը ։

«Հիմա մեր երկիրը ԵՄ անդամակցության թեկնածու է: Երբ մենք ավելի մոտ լինենք և պատրաստ լինենք անդամակցել ԵՄ-ին, երկրում հանրաքվե կանցկացվի՝ պարզելու քաղաքացիների ցանկությունները: Ամեն ինչ կախված է մեզանից: Շատ երկրներ երկար տարիներ սպասում են ԵՄ-ին միանալու համար: Յուրաքանչյուր քաղաքացի ընտրելու հնարավորություն կունենա»,- վստահեցրել է Սանդուն Ֆալեստի շրջանի Ռաուչել գյուղի բնակիչների հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Մոլդովան ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ Ուկրաինայի հետ միաժամանակ։ Այս գործընթացի շրջանակում ՎԶԵԲ-ը Մոլդովային կհատկացնի 300 մլն եվրո։ Վարկի ընդհանուր գումարից շուրջ 200 մլն եվրոն նախատեսված է մատակարարման խնդիրներ առաջանալու դեպքում գազի հրատապ գնումների համար։

Տաթև Ֆռանգյան