Ուկրաինան խնդրում է հետաձգել արտաքին պարտքի վճարումը

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Ուկրաինայի նախարարների կաբինետը հավանություն է տվել արտաքին պարտքի վճարումը երկու տարով հետաձգելու մասին բանաձևին։ Պարտքի վերակազմավորումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե պարտատերերը հաստատեն որոշումը։ Այդ մասին է վկայում 2022 թվականի հուլիսի 19-ի թիվ 805 որոշումը, գրում է Korespondent-ը ։

Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե պարտատոմսատերերը համաձայնեցնեն փաստաթղթով նախատեսված փոփոխությունները։ Պետական պարտքը սպասարկվելու և մարվելու է պարտատոմսերի թողարկման պայմաններին համապատասխան։

Փաստաթղթով նախատեսվում է, որ պարտատոմսերի մարման ժամկետը հետաձգվի 24 ամսով` սկսած համապատասխան վերջնական մարման ամսաթվից:

Արտոնյալ ժամանակահատվածում պարտատոմսերի տոկոսային եկամուտները կշարունակեն կուտակվել համապատասխան պարտատոմսերի թողարկման պայմաններով սահմանված դրույքաչափերով:

Լրացուցիչ տոկոսային եկամուտները նույնպես հաշվարկվում են հաշվեգրված հիմնական տոկոսային եկամտի չափով` համապատասխան պարտատոմսերի թողարկման պայմաններով նախատեսված դրույքաչափերով (լրացուցիչ տոկոսային եկամուտ):

Հիշեցնենք, որ արևմտյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Կիևը պարտատերերից կխնդրի հետաձգել արտաքին պարտքի վճարումը, քանի որ Ուկրաինային կանխիկ գումար է անհրաժեշտ Ռուսաստանի Դաշնության հետ երկարատև պատերազմի դեպքում։

Բացի այդ, Գերագույն Ռադան նախագծի բանաձև է գրանցել ՝ դիմելու նախագահին և կառավարությանը՝ արտաքին պարտքի չեղարկման շուրջ բանակցություններ վարելու խնդրանքով։

 

Տաթև Ֆռանգյան