ԱԺ պատգամավորի դիմումի հիման վրա Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Բաղրամյան փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Լուրեր

13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
Բոլորը

Լրատվամիջոցներում տարածում է գտել ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի դիմումը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, թե ինչ փուլում է ս.թ. մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարարների վրա հարձակում գործած անձին առնչվող դեպքը. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայտնում ենք, որ հիշյալ դիմումին արդեն իսկ տրվել է պարզաբանում 12.05.2018 թ.՝ www. Police.am կայքում։ Մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ոստիկան մոտենա: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում, անհայտ անձը մոտեցել է բողոքի ակցիայի մասնակիցներին ու դիտավորությամբ կոտրել, 1999 թ. ծնված Համբարձում Մ.-ի բարձրախոսը՝ պատճառելով նյութական վնաս, և ձեռքով հարվածել է նրան, ապա բռունցքով հարվածել 1993 թ. ծնված Էդգար Վ.-ի դեմքին, ինչից հետո հեռացել է «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը հայտնաբերվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժնի պահպանվող տարածք:
Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1973 թ. ծնված Ժորա Ռ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 16.30-ին ներկայացել է բաժին և տվել բացատրություն: