Կորոնավիրուսի դեպքերը տարածաշրջանում աճել են

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Վերջին 1 շաբաթում աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի 6 % նվազում է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։ Այս շաբաթ աշխարհում գրանցվել է շուրջ 5 մլն 988 հազար դեպք՝ նախորդ շաբաթվա 6 մլն 400 հազարի փոխարեն։

Նվազել է նաև կորոնավիրուսից մահերի թիվը՝ 9 %-ով։ 7 օրում մահացել է 10 հազար 687 մարդ։ Այնուամենայնիվ, չնայած գրանցված նվազմանը, կան երկրներ, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի տարածման էական աճ։ Ամենամեծ աճը գրանցվել է Սեն Պիեռ Միքելոնում՝ ավելի քան 33 հազարով Աճ է գրանցվել նաև Հյուսիսային Կորեայում, Ճապոնիայում, Ռումինիայում՝ շուրջ 3000 1 մլն բնակչի հաշվով։ Տարածաշրջանում ևս դեպքերը աճել են։ Իրանում այս շաբաթ գրանցվել է շուրջ 28000 դեպք, ինչը ավելի քան 178 %-ով ավելի է նախորդ շաբաթվանից։

Վրաստանում գրանցվել է 5154 դեպք՝ նախորդ շաբաթվա 1870-ի փոխարեն։ Աճը կազմել է շուրջ 176 %: Թուրքիայում, ըստ կայքի տվյալների, ոչ մի դեպք չի գրանցվել 1 շաբաթում, նախորդ շաբաթ շուրջ 117 հազար դեպք է եղել։ Իսկ Հայաստանում դեպքերը գրեթե կրկնապատկվել են։ 1 շաբաթում գրանցվել է 629 նոր դեպք՝ նախորդ շաբաթվա 354-ի փոխարեն։