Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Ալբանիային
Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում․ տեղեկացնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 67:41 հաշվով առավելության հասավ Ալբանիայի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 16-ին` մրցելով Մալթայի հետ: