ԳՇ նոր պետը Փաշինյանին մեղադրել էր երկիրը կործանման տանելու մեջ. ինչպե՞ս Էդվարդ Ասրյանը պաշտոն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը շուրջ 5 ամսյա դադարից հետո նոր պետ ունի։ Երեկ հրապարակվեց նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը․ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ԳՇ պետ է նշանակել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Նա մինչ այս զբաղեցնում էր  ԳՇ օպերատիվ վարչության պետի և ԳՇ պետի տեղակալի պաշտոնը։  

2020 թվականի հրադադարի  կնքումից հետո, երբ սահմանին պարբերաբար շարունակվում են  զինված միջադեպեր  գրանցվել, Զինված ուժերը շուրջ կես տարի մնացել էր առանց գլխավոր շտաբի պետի։ Ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարում էր Կամո Քոչունցը։ Հիշեցնենք՝ բանակի համար առանցքային համարվող պաշտոններից մեկը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ քրեական գործով անցնող Արտակ Դավթյանը այս տարվա փետրվարին ազատվեց այդ պաշտանից։

Էդվարդ Ասրյանի նշանակումը ԳՇ պետի պաշտոնում միանշանակ չի ընդունվել։ Հիշեցնենք՝ նա Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջին միացած 40-ից ավելի բարձրաստիճան զինվորականներից մեկն էր։ 2021 թվականի փետրվարին հրապարակված հայտարարության տակ, որը ստորագրել էր նաև ներկայիս ԳՇ պետը, ասվում էր.

«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը»։

Ինչպես է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ադեկվատ չհամարող գեներալին զինվորական բարձր պաշտոնի է նշանակել։ Այս հարցին այսօր ԱԺ-ում ներկա ՔՊ-ականները խուսափեցին պատասխանել։ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը հակված չէր խոսել ԳՇ նոր պետի նշանակման մասին, այնուամենայնիվ խոսեց, երբ լսեց Ասրյանի՝ Փաշինյանի հրաժարականը   պահանջելու մասին հարցը։

Պաշտպանության հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԳՇ նոր պետի մասնագիտական կարողությունները բավարար է համարում բանակը կառավարելու համար։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, այլ հարց է բարձրաձայնում՝ որքանով քաղաքական իշխանությունը թույլ կտա իսկապես մարտունակ բանակ ստեղծել։  

Քաղաքագետ Սարո Սարոյանը Փաշինյանի առաջարկով նոր պաշտոն զբաղեցնելը Էդվարդ Ասրյանի  կողմից  անսկզբունքայնություն է համարում։

Էդվար Ասրյանը Փաշինյանի իշխանության չորս տարիների ընթացքում արդեն հինգերորդ ԳՇ պետն է։ Թե Սուրեն Պապիկյանի ենթակայությամբ որքան կղեկավարի բանակը՝ ժամանակը ցույց կտա։ Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում նաև Պաշտպանության չորս նախարար է ազատվել ու նշանակվել։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան