«Շուտով կտեսնեք «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներին պաշտոններում»․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
Բոլորը

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի համար նոր կառավարության կազմում նոր դեմքերի ներկայությունը ողջունելի է, համամիտ չէ միայն ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակման հարցին, բայց կարծում է, որ ամեն դեպքում աշխատելու հնարավորություն պետք է տրվի նրան:

«Կառավարության կազմում կան նաև մարդիկ, որոնք փորձ ունեն, օրինակ՝ Արայիկ Հարությունյանը, վստահ եմ, որ նա կհաջողի։ Կարևոր բացթողում է կանանց ներգրավածությունը նոր կառավարության կազմում, բայց, կարծում եմ, որ ընտրություններից հետո դա կշտկվի»,- ասաց նա։

Սոցցանցերում քննարկվող հարցին, թե ինչու «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները չկան նոր կառավարության կազմում, Գրիգորյանը պատասխանեց․ «Շուտով կտեսնեք «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներին պաշտոններում, նախարարների պաշտոններում չեն լինի, բայց այլ պաշտոններում կլինեն։ Քանի որ առաջիկայում ընտրություններ են և նոր կառավարության խնդիրը լինելու է ընտրությունների կազմակերպումը, ես կլինեմ հանձնաժողովում, որը կզբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխության, կուսակցությունների մասին օրենքի փոփոխության, ընտրական համակարգը բարեփոխելու, թափանցիկ դարձնելու քաղաքացիական հասարակության համար այն բացելու գործընթացով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան