Պատերազմում Ռուսաստանի օպերատիվ դադարը պայմանավորված է անձնակազմի սղությամբ․ ISW

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ի իշխանությունները շարունակոմ են  ուկրաինական գրավյալ  տարածքներում անձնակազմի ու աշխատուժի պակաս զգալ։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի ՝ ISW-ի զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զեկույցում ինստիտուտի փորձագետները բացատրում են, որ իրենց կարծիքով՝ դրանով է պայմանավորված ռուսական հրամանատարության նախաձեռնած  օպերատիվ դադարը։ Նշվում է, որ ռուսական բանակի գլխավոր առաջնահերթությունն այս փուլում Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգված և լայնածավալ թիրախավորումն է։ Վիննիցայի վրա հրթիռային հարձակումը այդ մարտավարության մի մասն է։ Զուգահեռաբար շարունակվում են Ուկրաինայի գրավյալ շրջանների բնակիչներին ռուսական անձնագրեր բաժանելու փորձերը։

Հաղորդվում է, որ թոշակառուներին ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու հարցում շահագրգռելու համար ռուսական զորքերը Մելիտոպոլում կենսաթոշակային հիմնադրամ են բացել։ Սպասվում է նաև, որ Խերսոն են ժամանելու նաև քաղաքական գործիչներ՝ մարզում ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու համար։

Էմմա Չոբանյան