Ժողովրդական երաժշտության և պարի ոլորտը ռազմավարական կարևորության դաշտում է․ Խզմալյան

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Ամենահանճարեղ դասական երաժշտությունն անգամ լսելով, միևնույնն է, ինչ-որ պահի ցանկանում ես այլ բան լսել, բայց ժողովրդական երգը երբեք չի հոգնեցնում: Այն մեզ համար կենսաբանություն է: Ժողովրդական երգի՝ մեր հանրային կյանքում ունեցած դերն անհնար է գերագնահատել»,- ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է հայկական ժողովրդական արվեստը ներկա­յացնող երաժշտական և պարային խմբերի միավորմանը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվելիք նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկա­յացնող երաժշտական և պարային խմբերը, ինչը կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:

«Փոփոխություններն ուղղված են ոչ թե թուլացնելու, այլ ընդհակառակը՝ ուժեղացնելու համակարգը,- իր դիտարկումն է ներկայացրել Արա Խզմալյանը և հավելել,- այս ՊՈԱԿ-ները չեն գործում միասնական քաղաքականության համատեքստում և շատ հաճախ տեղյակ չեն մեկը մյուսի երկացանկից: Հարցը քննարկվել է ոլորտի առաջատար մասնագետների հետ, այդ թվում՝ ՊՈԱԿ-ների ղեկավարների, Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Կազմակերպվել են լսումներ, դրանց գործունեության դետալային ուսումնասիրություններ: Պետք է արձանագրել, որ արդյունքները գերազանցապես լավ կամ բավարար վիճակում չեն: Ըստ տարազագետի՝ խախտված է տարազային նշանագիտությունը, խաթարված է պրոֆեսիոնալ կոլեկտիվների համագործակցությունը և այլն»:

Միավորվող ՊՈԱԿ-ների հետ քննարկվել են միաձուլմամբ վերակազմավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Ըստ այդմ՝ կազմակերպությունների գործունեության ուղղվածությունը հակասություն չունի, և վերակազմավորումը հնարավորություն կտա լիարժեքորեն ծավալելու միասնական գործունեություն:

Փոխնախարարը վստահեցրել է՝ կառույցների ղեկավար կազմը փոխելու որևէ ցանկություն կամ մտադրություն դեռևս չկա, պարզապես տնօրենները կդառնան ստեղծագործական խմբերի ղեկավարներ:

Անհրաժեշտություն կա մեկ կառավարչի, որն օրնիբուն կզբաղվի կանոնադրական խնդիրը ճշտելով ու համակարգելով, որովհետև կառույցների կանոնադրական նպատակներից շեղումներ են արձանագրվում: Կազմակերպություններում կգործի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 6 ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային տնտեսությունը, կզբաղվի կազմակերպությունների գովազդատեղեկատվական գործունեությամբ:

Առաջնային խնդիր է հասկանալ, թե յուրաքանչյուր կառույց այսօր Հայաստանի Հանրապետությունում ինչ մշակութային դիմագիծ է մշակում: Միավորումը, ըստ էության, ոլորտի ռազմավարական նշանակության բարձրացմանն է ուղղված:

«Մեր արյան շրջանառությունը կարգավորվում է ժողովրդական երգից ու պարից: Ու մենք ուզում ենք՝ ժողովրդական արվեստը երիտասարդության շրջանում լինի պահանջված ոլորտ, վերականգնի իր հանրային վարկանիշը, հնչի ամենուր, որովհետև դրա թերապևտիկ նշանակությունն անգնահատելի է մեր օրերում՝ վերջին արհավիրքից հետո»,- ասել է Ա. Խզմալյանը՝ իրազեկելով, որ երկու ամիս անց անցկացվելու է «Զարկֆեստը»՝ Յարխուշտայի փառատոնը, որի նպատակը, ի թիվս այլ ծրագրերի, ժողովրդական երաժշտության և պարի ոլորտը ռազմավարական կարևորության դաշտ բերելն է:

«Որևէ հաստատություն փակելը միշտ ամենահեշտ ճանապարհն է, որի լիազորությունն ունի նախարարությունը, բայց որակը վերականգնելը և պատշաճ մակարդակի բերելը երկարատև և ավելի թանկ ճանապարհ է, որն էլ մենք ընտրել ենք»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Նա արձանագրել է՝ Կառավարությունը և հատկապես ոլորտը կարգավորող գերատեսչությունը չեն կարող դեմ լինել տվյալ կառույցի իրավակազմակերպական կարգավիճակին. դեմ են առկա արդյունքին. «Եթե կա արդյունք, դա պետական մշակութային քաղաքականության մաս է, գործիք: Կառավարությունը չի կարող հրաժարվել արդյունավետ աշխատող կառույցից»:

Ա. Խզմալյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին կադրային ճիշտ քաղաքականության շնորհիվ մշակութային կառույցները վերափոխվել են, կարևոր է ճիշտ և պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկումը, յուրաքանչյուր ՊՈԱԿ պահանջում է իր առանձին արդյունքային ցուցանիշը, հանդիսատեսային շուկայի վերլուծության կարիք կա:

Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 22-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում»,- ասված է հաղորդագրությունում։