Եվրոպան փորձում է գտնել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու ուղիներ. VOA

Լուրեր

10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
Բոլորը

Իրանում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերն ընդդեմ ԱՄՆ-ի` բողոքելով միջուկային գործարքից Միացյալ Նահանգները դուրս բերելու նախագահ Դոնալ Թրամփի որոշման դեմ: Ցույցերի մասնակիցները նաեւ դատապարտում են Իսրայելին իրանական ուժերի դեմ Սիրիայում օդային գրոհներ իրականացնելու համար. տեղեկացնում է VOA-ն:

Թրամփը, գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելով հանդերձ, հայտարարել է, որ նորից ուժի մեջ է դնելու Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015 թվականին գործարքը կնքելուց ի վեր:

Թրամփի քայլն Իրանում ‘’ավազակային’’ են համարում եւ կարծր դիրքայինները եւ համեմատաբար չափավորականները:

Թրամփի որոշումը չի կարող դառնալ պատճառ Եվրոպայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները հարցականի տակ դնելու համար, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը: ‘’Այն ուժեղ հարված էր: Այս հարցում Եվրոպան միավորված է: Սա լուրջ միջադեպ է, սակայն պիտի ընդունենք, որ դեռեւս չկա հիմք միջատլանտյան գործընկերությունը հարցականի տակ դնելու համար, ասել է Մերքելը ու ավելացրել, որ գործարքն առանց ԱՄՆ-ի մասնակցության ուժի մեջ պահելու համար, հարկավոր են քննարկումներ Իրանի հետ:

Այո, Եվրոպան փորձում է ուղիներ գտնել այս կացությունից դուրս գալու համար: Չէ որ Իրանի հետ գործարքը կնքելուց հետո, ինչի արդյունքում Թեհրանը պարտավորվում էր դադարեցնել միջուկային ծրագիրը եւ որպես փոխհատուցում ազատվում միջազգային պատժամիջոցներից, եվրոպական մի շարք ընկերություններ էին շտապել միլիարդավոր դոլարների գործարքներ կնքել Իրանի հետ: Եվ ահա այժմ դրանք ընկնում են հարցականի տակ, քանի որ կարող են կորցնել բիզնես կապերն ԱՄՆ-ի հետ:

ԱՄՆ-ը խիստ պատժամիջոցներ է սահմանել այն բանկերի վրա, որոնք կիրականացնեն բանկային գործառույթներ Իրանի հետ: Այդ բանկերի թվում են Standard Chartered, HSBC and Lloyds բանկերը:

Ֆրանսիան ու նրա եվրոպական դաշնակիցները ծրագրում են Եվրոպական հանձնաժողով ներկայացնել առաջարկներ, որոնց նպատակը Եվրոպայի տնտեսական հետաքրքրությունների պաշտպանությունն ամրապնդելն է: