ՀՀ ՊՆ-ն պարզաբանել է զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագրից օգտվելու կարգը

Լուրեր

11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռազմաուսումնական հաստատություններ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն բնակարաններ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է, որ ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվել է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն:

«Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում, կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի բնակարան՝ նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

Անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հատկացված բնակարանի օգտագործումը և տիրապետումը զինծառայողի համար ներառում է նաև բնակարանը վարձակալությամբ տրամադրելու իրավունքը: Սահմանված ժամկետով կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով:

Օրենքով սահմանված այլ հիմքերով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքերում անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը համարվում է լուծված և հատկացված բնակարանի նկատմամբ դադարում է զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքը:

Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին:

Ծրագիրը ենթադրում է զինծառայողներին անհատույց օգտագործման, իսկ համապատասխան պայմանների դեպքում՝ նաև սեփականության իրավունքով Երևան քաղաքում 3 սենյականոց (մինչև 90ք.մ.) բնակարանի հատկացում՝ ՀՀ ՊՆ կողմից պատրաստի բնակարանների ձեռքբերման միջոցով։

Հավելյալ տեղեկությունների և ծրագրին մասնակցելու համար դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ»,- ասվում է պարզաբանման մեջ։