Շիրակ Թորոսյանը մանդատը վայր չի դնի. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՀՀԿ խմբակցության ոչ ՀՀԿ-ական պատգամավորներ Շիրակ Թորոսյանի ու Ֆելիքս Ցոլակյանի դեմ ՀՀԿ ներսում դժգոհության ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ մայիսի 8-ի ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնում նրանք կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը` առանց համաձայնեցնելու գործընկերների հետ: Հիմա ՀՀԿ-ականները փորձում են ամենատարբեր միջոցներով ստիպել, որ նրանք վայր դնեն մանդատը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակ Թորոսյանը պնդել է. «Ես քվեարկել եմ իմ խղճի մտոք եւ իմ ցանկությամբ: Դա իմ անձնական որոշումն է եղել, որը հիմնված է եղել «Ջավախք» հայրենակցական միության իմ թիմի, իմ ընտրողների, ջավախահայերի ցանկության վրա»: Նա նաեւ նշել է, թե վայր չի դնելու մանդատը. «Իմ պատգամավորական մանդատն ինձ իմ ընտրազանգվածն է տվել: Ու ես տրամադրված չեմ այժմ խմբակցությունից դուրս գալու: Եվ ասեմ նաեւ, որ ես շարունակելու եմ նման ձեւով որոշումներ կայացնել»:

Նշենք, որ Շիրակ Թորոսյանը ՀՀԿ խմբակցության միակ պատգամավորն էր, որ դեռ 2008թ. հայտարարել էր՝ մարտի 1-ից հետո կալանավորվածները քաղբանտարկյալներ են: Այն ժամանակ էլ նրա հայտարարությունից հետո ՀՀԿ-ում շատ էին նեղստրել:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: