Տարօրինակ մահեր «Գազպրոմի» հետ կապ ունեցող թոփ մենեջերների շրջանում․ 5-րդը՝ 6 ամսում

Լուրեր

11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Գնաճը 4.3 տոկոս է այս պահին. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
Բոլորը

«Գազպրոմի» կապալառու հանդիսացող Astra-Shipping լոգիստիկ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Յուրի Վորոնովի դին հայտնաբերվել է Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող էլիտար քոթեջային ավաններից մեկի տան լողավազանում։ Նշվում է, որ թոփ մենեջերը մահացել է գլխին հրազենային կրակոցից։

Ձեռնարկատիրոջ դիակի կողքին հայտնաբերվել է «Գրանդ Փաուեր» տեսակի ատրճանակ, իսկ լողավազանի հատակին հայտնաբերվել են նաև պարկուճներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Յուրի Վորոնովի ընկերությունը եղել է  Արկտիկայում «Գազպրոմ»-ի կապալառուն։ Մահացած ձեռնարկատիրոջ կինը ոստիկանությունում հայտնել է, որ հուլիսի 1-ին նա լքել է քաղաքը, իսկ մինչ այդ երկու շաբաթ է՝ չարաշահել է ալկոհոլը։ Կնոջ խոսքով՝ Վորոնովը սկսել է խմել, քանի որ «կապալառուների ու գործընկերների հետ տարաձայնության» արդյունքում մեծ գումար է կորցրել։

Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել գործարարի մահվան հանգամանքները։

Մինչ այդ, Sekret Firmy առցանց հրատարակությունն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Վորոնովի մահը «վեց ամսվա ընթացքում արդեն հինգերորդն է՝ կապված ռուսական գազային արդյունաբերության ոլորտի հետ»։

Այսպես՝ 2022 թվականի հունվարին Լենինգրադի մարզի Լենինսկի էլիտար քոթեջային ավանում հայտնաբերվել է «Գազպրոմ Ինվեստ»-ի տրանսպորտային ծառայության ղեկավար Լեոնիդ Շուլմանի մարմինը։

Փետրվարին մահացել է «Գազպրոմի» կորպորատիվ անվտանգության գծով Միասնական հաշվարկային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Տյուլյակովը։ Նրա մարմինը հայտնաբերվել է տնամերձ ավտոտնակում՝ նույնպես Լենինսկի գյուղում։ Մինչդեռ շատ հանգամանքներ մատնանշում են ինքնասպանության վարկածը։

Ապրիլի 18-ին Մոսկվայի Ունիվերսետսկի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևի, նրա կնոջ և դստեր մարմինները։

Ապրիլի 19-ին էլ Իսպանիայի էլիտար առանձնատանը ոստիկանությունը հայտնաբերել է «Նովատեկ»-ի նախկին թոփ-մենեջեր Սերգեյ Պրոտոսենիի, նրա կնոջ և դստեր մարմինները։

Տաթև Ֆռանգյան