Եթե նույնիսկ Թուրքիան ստանա արդիականացված F-16-եր, Հունաստանի ՌՕՈՒ-ն դեռ տեխնոլոգիական առավելություն կունենա․ Forbes

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կողմից վերջին օրն արված հայտարարությունները կարող են որոշակի պատկերացում տալ հունական և թուրքական ռազմաօդային ուժերի իրավիճակի մասին մինչ այս տասնամյակի վերջը, գրում է Forbes-ը։

Նախագահ Բայդենը մամուլի ասուլիսում ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային արդիականացված F-16 կործանիչների վաճառքին։ Բայդենը նաև հերքել է այն պնդումները, որ F-16-երի վաճառքին իր հայտարարած աջակցությունը Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը Թուրքիայի վճռական հավանության դիմաց է՝ նշելով, որ ինքը նախկինում ևս իր հավանությունն է հայտնել:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն էլ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ասել է, որ իր երկիրը դիմում է ուղարկել ԱՄՆ-ին՝ F-35 էսկադրիլիա գնելու հարցով։

Լրատվամիջոցը գրում է, որ եթե երկու գործարքներն էլ հաստատվեն, Հունաստանի ՌՕՈՒ-ն դեռ տեխնոլոգիական առավելություն կունենա Թուրքիայի ավելի մեծ ռազմաօդային ուժերի նկատմամբ։ Նշվում է, որ եթե Աթենքը ստանա F-35-ների իր էսկադրիլիան, իսկ Անկարան՝ իր նոր F-16-երն ու արդիականացման սարքավորումները, առաջինը դեռևս կունենա հստակ տեխնոլոգիական առավելություն: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այն միակը կլինի 5-րդ սերնդի ռեակտիվ ինքնաթիռներով:

Հունաստանն արդեն պայմանագիր է կնքել 84 միավոր HAF F-16-երի արդիականացման համար՝ Block 72 կոնֆիգուրացիայից: Lockheed Martin-ն այդ պայմանագիրը կավարտի 2027 թվականի կեսերին։ Ուստի, եթե նախագահ Բայդենի վարչակազմը շուտով կարողանա ստանալ Կոնգրեսի հավանությունը թուրքական F-16-երի գործարքի համար, ինչը հեռու է երաշխավորված լինելուց, Հունաստանն արդեն 84 արդիականացված F-16 ինքնաթիռներ կունենա:

Հունաստանը կսկսի նաև F-35-ների մատակարարումը մոտավորապես այն ժամանակ, երբ Lockheed Martin-ը կավարտի այդ HAF F-16-երի արդիականացումը։

Եվ, իհարկե, այս ամենին գումարվում են 24 Dassault Rafale F3R ինքնաթիռները, որոնք Հունաստանն արդեն սկսել է մատակարարել Ֆրանսիայից, դրանք ավելի առաջադեմ են, քան թուրքական զինանոցի ցանկացած ինքնաթիռ:

Նշվում է, որ ամեն դեպում Թուրքիայի համար դժվար կլինի հաղթահարել տեխնոլոգիական այն զգալի առավելությունը, որին Հունաստանը հավանաբար կհասնի մինչև 2030 թվականը։ Նույնիսկ եթե Թուրքիան ունենա 120 Block 70/72 F-16 (40 բոլորովին նոր և 80 արդիականացված), դրանք կհակադրվեն Հունաստանի 84 Block 72 Vipers-ներին (բոլորը շահագործման մեջ կլինեն ոչ ուշ, քան 2027 թվականի երկրորդ կեսը), 20-40 F-35-ին և առնվազն 24 Rafales-ին։ Այլ կերպ ասած՝ Հունաստանը կունենա ոչ պակաս, քան 128 կործանիչներ, որոնք հավասար են կամ գերազանցում են Թուրքիայի լավագույն ինքնաթիռներին:

Լրատվամիջոցը գրում է, որ եթե Թուրքիան, իր արդիականացված F-16-ներից բացի, գնի մեկ կամ երկու առաջադեմ Eurofighters էսկադրիլիա, Հունաստանի ռազմաօդային ուժերը, ամենայն հավանականությամբ, կպահպանեն այս տեխնոլոգիական առավելությունը:

Էմմա Չոբանյան