ՊՊԾ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.05.2024 | 11:02
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են
03.05.2024 | 10:53
Հնդկաստանում համեմունքների խառնուրդներում քաղցկեղածին և մուտագեն նյութ է հայտնաբերվել
03.05.2024 | 10:48
Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում․ պատգամավորները հանդիպել են Մայքլ Քարփենթերին
03.05.2024 | 10:43
ՄԻՊ-ը թաքնվում է իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում․ չեք տալիս հստակ գնահատական․ Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 10:38
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 10:22
Իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը․ ՄԻՊ ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
03.05.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
03.05.2024 | 09:52
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
03.05.2024 | 09:39
«Վրացական կողմը հրաժարվել է քննարկել Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցերը». ԱՄՆ դեսպան
03.05.2024 | 09:31
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն իրականացնում է առանձնահատուկ գործառույթներ, որոնք չափազանց կարևոր են պետության բնականոն գործունեության համար: «Ես պիտի ընդգծեմ, որ մենք վերապրել ենք և վերապրում ենք բավականին բարդ ժամանակահատված, և այս ընթացքում Պետական պահպանության ծառայությունն իր առջև դրված խնդիրը կատարել, իր գործառույթն իրականացրել է: Սա արժանի է գնահատանքի:

Այնուամենայնիվ, ինչպես պետական կառավարման բոլոր մարմինները՝ սկսած նախարարություններից, գերատեսչություններից, մենք պետք է երբեք ու երբեք չբավարարվենք մեր աշխատանքի որակով և ամեն օրվա հետ աշխատենք ավելի կատարելագործել այն, մանավանդ, որ աշխատանքը մի երևույթ է, որ միշտ էլ կատարելագործման տեղ ունի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Պետական պահպանության ծառայությունը մտնում է ինստիտուցիոնալ զարգացման նոր փուլ: Վարչապետը հիշեցրել է՝ կառավարության ծրագրի համաձայն և ընդունված քաղաքական որոշմամբ Պետական պահպանության ծառայությունն առաջիկայում՝ օրենսդրական փոփոխություններից հետո, գործելու է որպես Վարչապետին ենթակա մարմին: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՊՊԾ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

«Խոսքն անձնակազմի աշխատանքի որակի բարձրացման և տեխնիկական հագեցվածության մասին է: Մենք այս ուղղությամբ, իհարկե, պետք է հետևողական լինենք և լուծենք մեր առջև դրված խնդիրները: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ կատարված աշխատանքի, ծառայության համար և հաջողություններ մաղթել բոլորիս մեր առջև դրված խնդիրները լուծելու գործում, որովհետև իսկապես մեր Հայրենիքը շատ բարդ ժամանակների միջով է անցնում, և այդ բարդ ժամանակների անցումը պիտի իրականացվի պատշաճ մակարդակով, որպեսզի այդ ամենի արդյունքում ունենանք անվտանգ, զարգացող, զարգացած երկիր, որտեղ ամեն օրվա հետ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգա վստահ և ապագային կնայի առավել վստահ հայացքով ու զգացողությամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության համար ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով, Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել Վարչապետի շնորհակալագրով:

ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին և ծառայության մի խումբ ներկայացուցիչների պարգևներ է հանձնել նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: