Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Լուրեր

01.05.2024 | 11:27
ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի․ նախագիծ
01.05.2024 | 11:17
Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը պետքարտուղար Բլինքենն անձամբ է ներգրավված․ Պետդեպ
01.05.2024 | 11:13
Արժանավայել աշխատանքը քաղաքացու իրավունքն է և պետության զարգացման առհավատչյան․ ՀՀ նախագահ
01.05.2024 | 10:58
Ջրցան մեքենաներ և ծեծի ենթարկված ընդդիմադիրներ. Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ալիքը չի մարում
01.05.2024 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները մայիսի 1-ի դրությամբ
01.05.2024 | 10:44
ԱՄՆ-ն հավատում է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել
01.05.2024 | 10:32
Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը․ ՄԻՊ
01.05.2024 | 10:16
Լրագրողական մի շարք կազմակերպություններ խստորեն դատապարտում են լրագրողի նկատմամբ  կիրառված բռնությունը․ հայտարարություն
01.05.2024 | 10:08
Պլանային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում
01.05.2024 | 09:55
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է
01.05.2024 | 09:52
Մեր պետությունը հիմնված է աշխատող, հարկերը վճարող մեր քաղաքացիների աշխատանքի վրա և նրանց աշխատանքն արժանի է խոնարհումի․ ՀՀ վարչապետ
30.04.2024 | 23:59
Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել
30.04.2024 | 23:54
Ուկրաինան ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը
30.04.2024 | 23:36
Վրաստանում լարված իրավիճակ է. խաղաղ ցուցարարներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ են վիրավորում ստացել
30.04.2024 | 23:30
Օդերևութաբանները Եվրոպայում «դժոխային» ամառ են կանխատեսում
Բոլորը

Հունիսի 30-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ ԱԳ պետքարտուղար Նեմանյա Ստարովիչը։

Արձանագրելով Հայաստանի և Սերբիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկեցին հայ-սերբական բարեկամական հարաբերությունները խորացնելու և միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները և գործնական քայլերը:

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ Անդրադարձ կատարվեց հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։ Հայկական կողմը կարևորեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Խորհրդակցությունների ավարտին սերբական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարար Միրզոյանը կարևորեց տարբեր մակարդակներում փոխադարձ այցերը և շփումները՝ ուղղված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակաբար ընդլայնմանն ու փոխշահավետ բազմոլորտ համագործակցության նոր ուղղությունների նախանշմանը:

Նույն օրը սերբական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում։