Ամփոփվել են 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի շուրջ քննարկումները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը զեկուցել են ՄԺԾԾ նախագծի շուրջ քննարկումների ամփոփման մասին: Նշվել է, որ 2023-2025թթ. ՄԺԾԾ-ում նախանշվում են Կառավարության ծրագրով արձանագրված թիրախներին հասնելու գերակայություններն ու միջոցառումները, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության, կրթության, առողջապահության և մյուս ոլորտներում: Այս համատեքստում ներկայացվել են ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակը, մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները, ՄԺԾԾ ծախսային չափաքանակների շրջանակում գերատեսչական հայտերը, ինչպես նաև 2022թ. լրացուցիչ կապիտալ ծախսային ծրագրերի առաջարկները:

Վերոնշյալ թեմաների շուրջ մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Կառավարության թիրախների իրագործմանը, զարգացման ծրագրերին վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին հետևողական լինել, որպեսզի 2022թ. պետբյուջեով նախատեսված ընթացիկ և կապիտալ ծախսերը լիարժեքորեն իրականացվեն:

Առաջիկայում նախատեսվում է 2022թ. երկրորդ եռամսյակում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը»,- ասված է հաղորդագրությունում։