Մադրիդում կայացել է Էրդողանի և Մակրոնի հանդիպումը
Քաղաքականություն
29.06.2022 | 12:56Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
«Նախագահ Էրդողանը, որը Մադրիդում է գտնվում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին, հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- ասվում է Թուրքիայի նախագահականի թվիթերյան գրառման մեջ։
Հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում։
Էմմա Չոբանյան