Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողությունը կսկսի նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Թուրքիան Սիրիայում նոր ռազմական գործողությունը կսկսի, երբ ավարտվեն այդ երկրի հետ սահմանին համապատասխան նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Հենց որ ավարտվեն անվտանգության միջանցքում բացերի վերացման նախապատրաստական ​​աշխատանքները, որոնք մենք սկսել ենք ստեղծել Սիրիայի հետ մեր սահմանին, մենք կսկսենք նոր գործողությունը»,- ասել է Էրդողանը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահն ավելի վաղ ազդարարել էր Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին։

Մեկնաբանելով Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ Էրդողանը նշել է, որ  դրա ընթացքում բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու է՝ երկրի իրավունքներին ու շահերին համապատասխան։ Նա նաև նշել է, որ մտադիր է գագաթնաժողովի մասնակիցներին ներկայացնել փաստաթղթեր, կադրեր ու տեղեկատվություն, որոնք վկայում են «ահաբեկչական PKK/YPG և FETÖ-ի նկատմամբ որոշ երկրների կեղծավոր դիրքորոշման մասին»։

Հիշեցնենք, որ Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը և նրանց մեղադրում է «քուրդ ահաբեկիչներին աջակցելու մեջ»։

Էմմա Չոբանյան