Լաչինի միջանցքի երթևեկության փոփոխություն է լինելու 3 տարվա ընթացքում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Գնաճը 4.3 տոկոս է այս պահին. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
Բոլորը

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված է, որ երեք տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ պետք է տեղի ունենա Լաչինի միջանցքի  երթուղու փոփոխություն։ Այս մասին այսօր հրավիրած առցանց ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը շրջանցող ճանապարհի կառուցմանը։

«Եվ մենք այս ընթացքում քննարկումների մեջ եղել ենք, և երթուղու փոփոխության հարցով քննարկումներ եղել են, նախնական համաձայնություններ ձեռք են բերվել։ Այդ փոփոխությունների նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար ավելի հուսալի և ամուր կապ և ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է։ Այդտեղ ճիշտն ասած մեր հիմնական աշխատանքային քննարկումները ռուսաստանցի մեր գործընկերների հետ են, որովհետև եռակողմ հայտարարության հիման վրա միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։ Եվ մեր աշխատանքային քննարկումներում կարծես թե այդ ըմբռնումը կա, որ նոր երթուղի պետք է լինի ավելի լավ որակի, ավելի անցանելի և ավելի արագընթաց։ Երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն կսահմանեն այդ նոր երթուղու նկատմամբ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ լուրերին, որ այս կամ հաջորդ շաբաթ է այդ ճանապարհի բացումը տեղի է ունենալու։ Ըստ նրա՝ եռակողմ հայտարարությամբ այդ հարցը կողմերի համաձայնությամբ պետք է երեք տարվա ընթացքում լուծվի, իսկ դրա համար կա մեկ տարի մի քանի ամիս ժամանակ։

«Երկրորդ, Հայաստանի տարածքում նույնպես պիտի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացվեն նման լուծման գնալու համար։ Այս փուլում մենք դեռևս նախագծման աշխատանքներ ենք սկսել։ Երբ վերջնական ըմբռնում լինի, որ մենք մեր նպատակին հասնում ենք, այսինքն՝ ավելի արագ և որակյալ ճանապարհ պիտի ունենանք՝ լիարժեք ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, այո, կգնանք նման լուծումների»,- հավելեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: