Չեմ կարծում, որ անհապաղ պահանջ պետք է լինի «Սասնա ծռերի» այն անդամների ազատ արձակումը, ում կրակոցից մարդ է սպանվել. իրավապաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
Բոլորը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում տեղին է համարում Հայաստանի պաշտոնական վերնախավի՝ մասնավորապես ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները։

«Որովհետև այդ կառույցները նոր իշխանության պարագայում պետք է ունենան նոր ղեկավարներ, որոնք պետք է համապատասխանեն նոր իրավիճակին։ Մի քանի օր առաջ բոլորովին ուրիշ Հայաստան էր։ Այսօր արդեն մեք ապրում ենք բոլորովին ուրիշ Հայաստանում»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ նոր Հայաստանի չինովնիկներից յուրաքանչյուրը պետք է իրեն զգա «ոչ թե փոքր կամ մեծ կալվածատեր մեծ կալվածատիրոջ կալվածքում, այլ այդ պաշտոններին լինեն մարդիկ, ովքեր որ հասկանում են և կարողանում են գնահատել պետության արժեքը և իրենց տեղն ու դերը այդ պետության մեջ»։

Ըստ Հարությունյանի՝ պետք է հասնենք այն բանին, որ ՀՀ-ում պաշտոնյաները ոչ թե ծառայեն օրվա քաղաքական իշխանությանը, այլ պետությանը․ «Ով ուզում է լինի, թեկուզ Նիկոլ Փաշինյանը, ոչ թե ծառայեն Նիկոլ Փաշինյանին, այլ ՀՀ-ին և ՀՀ Սահմանադրությանը»։

Համաժողովրդական շարժումը, ըստ իրավապաշտանի, ցույց տվեց, որ մենք ունենք փայլուն, նախանձելի երիտասարդություն։ «Մեզ կարող են նախանձել բոլորը։ Մենք ունենք էնքան լավ երիտասարդներ, որոնցից միշտ կարելի է ընտրել կադրեր և չփոշմանել։ Նոր պաշտոնների համար փորձը մոռանալ, հիմքը լինի գիտելիքները և կարողությունները»,- տեսակետ հայտնեց նա։

Հարությունյանի խոսքով՝ նախկին պաշտոնյաները պետք է հեռանան, և դա չպետք է դիտվի վրեժխնդրություն։ «Ամբողջ համակարգը եղել է արատավորված համակարգ, ամբողջ բուրգը եղել է ավազակապետական և գոնե երևացող դեմքերը կաղավաղեն մեր նոր իրականությանը։ Նրանք չպետք է լինեն, և դա չպետք է դիտվի որպես վրեժխնդրություն, որովհետև նրանք մեզ հիշեցնելու են այն անցյալը, որից այդքան դժվարությամբ ու այդքան ուրախությամբ մենք բաժանվեցինք»,- շեշտեց նա։

Քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջի առթիվ իրավապաշտպանն ասաց, որ իրավաբանները հեշտությամբ կարող են ձևակերպումը տալ, թե ովքեր կարող են համարվել քաղբանտարկյալ։ «ՀՀ բանտերում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։ Այլ երկրների բանտերում էլ կարող են լինել քաղաքական բանտարկյալներ, որոնք իրենց առջև դրած քաղաքական ծրագրերն իրականացնելիս դիմել են բռնության։ Կարող են լինել քաղբանտարկյալներ, որոնց ազատ արձակումը պետք է լինի ժամ առաջ, որովհետև անազատության մեջ գտնվելու նրանց ամեն ժամը ապտակ է ուղղված հասարակությանը, և կարող են լինել մարդիկ, ովքեր իրականացրել են կամ ցանկացել են իրականացնել քաղաքական ծրագրեր, բայց ընթացքում բռնություններ են եղել»,- ասաց նա։

«Սասնա ծռերը»-ի դեպքում, ըստ իրավապաշտպանի, տեղի է ունեցել զինված հարձակում զորամասի վրա։ «Ցավոք սրտի, կան մահացածներ, և ես չեմ կարծում, որ ում կրակոցից մարդ է սպանվել, նրանց ազատ արձակումը պետք է անհապաղ պահանջ լինի։ Կարծում եմ, հենց այդ մարդիկ կցանկանային, որ տեղի ունենար արդար դատավարություն, որտեղ իրենք կկարողանային բացատրել, թե ինչու դա տեղի ունեցավ և ում մեղքով։ Մենք դեռ չգիտեք՝ ինչպես են տեղի ունեցել էդ սպանությունները»։         

Մանրամասները դիտեք Վարդան Հարությունյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան