Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել․ պաշտպանների հայտարարությունը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպանները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Տոնոյանը պատրաստվում է դատավորից պահանջել՝ ինքնաբացարկ հայտնել։

«Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով այսօր՝ 27․06․2022 թվականին, նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստից կես ժամ առաջ պետք է դեսապանատուն այցելեր։

Առաջիկա դատական նիստին Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել, քանի որ, խախտելով գործի քննության ողջամիտ ժամկետները, իր ծանրաբեռնվածության, դատական նիստերի դահլիճի ազատ չլինելու, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, իր և իր ընտանիքի անդամի առողջական խնդիրների, իսկ այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանություններով հետաձգում է դատական նիստերը և 5 ամիս է՝ չի սկսում դատական քննություն՝ դրանով իսկ արհամարհական վերաբերմունք դրսևորելով կալանքի տակ գտնվող անձանց անձնական ազատության իրավունքի նկատմամբ»,- ասվում է հայտարարությունում։