Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի ելքերի մեծացում
Հանրապետության գետերի մեծ մասում հունիսի 26-27-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Այս մասին իրազեկում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։