«Այն, որ այս օրերին արյուն չթափվեց, դա լրագրողների շնորհիվ է»․ Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Այն, որ այս օրերին արյուն չթափվեց, դա լրագրողների շնորհիվ է, այն լրատվական միջոցների, որոնք միլիմետր առ միլիմետր ուղիղ եթերով ցույց էին տալիս կատարվողը։ Եվ թող չասեն, թե իշխանությունները գտնվեցին բարի։ Ո՛չ, նրանք վախեցան, որ ամբողջ աշխարհը, շնորհիվ այդ ուղիղ եթերների, կտեսնի, որ Հայաստանում անօրինական ձևով խաղաղ ցուցարարների դեմ օգտագործում են այն զենքը, որը սովորաբար օգտագործում են տեռորիստների դեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հեղափոխության հաղթանակին՝ նշեց միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։

Բանախոսն ընդգծեց՝ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Հայաստանում բոլոր իշխանություններից ամենակայացածը չորրորդ իշխանությունն է, և դա տեղի է ունեցել ոչ թե իշխանության շնորհիվ, այլ ի հեճուկս։

Իգիթյանն անդրադարձավ նաև կատարվածի միջազգային արձագանքին․ «Վերջին 30 տարիների ընթացքում սա առաջին անգամ էր, որ Հայաստանը ամբողջ աշխարհի հայտնի լրատվական միջոցներում, որպես թոփնյուզ, եղել է մի քանի շաբաթ։ Ընդ որում, եղել է ոչ թե 88թ․-ի նման ողբերգական առիթով՝ երկրաշարժի կապակցությամբ, այլ եղել է բացառապես դրական շեշտադրումներով։ Տարբեր ուժեր փորձում էին կատարվածում գտնել տարբեր դրսի հետքեր, օտար ուժերի միջամտություններ՝ փորձելով վարկաբեկել առկա բացառիկ դրական մթնոլորտը, սակայն մենք այսօր տեսնում ենք, որ բոլոր ազդեցիկ միջազգային կազմակերպություններից և քաղաքական բևեռներից մենք ունենք դրական մոտեցում։ Բոլորն են Հայաստանում հասկացել, որ դա կարևոր է, չի հասկացել միայն այն քաղաքական ուժը, որը իրեն համարում էր իշխանություն և մեծամասնություն խորհրդարանում»։

Մանրամասները՝ տեսանյութում: