Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերին․ ՈՒՂԻՂ

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հերթական առցանց ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանում է ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Նախատեսված է, որ հարցուպատասխանը կտևի մոտ 2 ժամ:

Առցանց ձևաչափով ասուլիս կազմակերպելն արժանացել է մեդիադաշտի զգալի հատվածի քննադատություններին․ «Այդ ասուլիսների ընթացքում լրատվամիջոցների ուղարկած հարցերը խմբավորվում և խմբագրվում են վարչապետի աշխատակազմում, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում է հարցի բովանակությունը կամ սղվում են հարցի որոշ նրբերանգները, երբեմն էլ որոշ հարցեր ընդհանրապես չեն հնչեցվում։ Արդյունքում, ըստ էության, սահմանափակվում է հանրության՝ պատշաճ լրատվություն ստանալու հնարավորությունը։ Համարում ենք, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին»,- մասնավորապես ասված է մի խումբ լրատվամիջոցների հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են «Առավոտ» օրաթերթը, «Ա1+»-ը, «Ինֆոքոմը», «Մեդիալաբը», «Սիվիլնեթը», «Փաստերի ստուգման հարթակը», «Ազատությունը»։

Եվս մի քանի տասնյակ լրատվամիջոցներ մեկ այլ հայտարարություն են տարածել՝ մասնավորապես հայտարարելով․ «Մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին»։

Factor. am-ը, կիսելով մեր գործընկերների մտահոգությունը, այնուհանդերձ, չի միացել ներկայացված հայտարարություններին՝ որոշելով օգտագործել վարչապետին հարց ուղղելու հնարավորությունը։ Իսկ թե ինչ հարց ենք ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ կտեղեկանաք՝ հետևելով մեր ուղիղ հեռարձակմանը։