30 թափուր աշխատատեղ․ Գյումրու քաղաքապետարանը հավաքարարների ու բանվորների հաստիքները չի կարողանում համալրել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայությունում 30 թափուր հաստիք կա, սակայն քաղաքային իշխանությունը չի կարողանում կադրեր գտնել։ Խոսքը սանմաքրման, ինչպես նաև կանաչապատման ծառայության բանվորների մասին է։

Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արման Շաբոյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է պատճառը, որ չեն կարողանում գտնել համապատասխան կադրեր՝ ցածր աշխատավա՞րձը, թե՞ մենաթալիտետը.

«Աշխատավարձը 80-85 հազար դրամ, հարկերը՝ 115 հազար 500 դրամ։ Շատ քիչ են դիմողներն, թեև այս տարվա հունվարից ավելացրել ենք աշխատավարձը։ Վերջերս էլ 10 տոկոս ավելացրեցինք, բայց էլի չեն դիմում․ ամիսը կարող է մեկ կամ լավագույն դեպքում երկու հոգի դիմել։

Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց,որ նույնիսկ կանգառներում են հայտարարություններ փակցնում։

«Հեռուստատեսությամբ հայտարարություն տալուց բացի պարբերաբար այլ միջոցների ենք դիմում՝ փակցնում ենք կանգառներում կամ մեր ունեցած հավաքարարներին ենք խնդրում ծանոթներին, բարեկամներին, հարևաններին ասել, որ գան, ընդունվեն աշխատանքի։ Մեկն իր հարևանին է ասում, մյուսը՝ բարեկամին։ Էդ տարբերակով մի քանի հոգի եկավ եղանակները տաքանալուց հետո, ցրտերին չեն գալիս։ Բայց դեռ 30 աշխատակցի կարիք ունենք։

Չնայած բոլոր տեղերում է այդպես․ երեկ մի ծրագրի էինք մասնակցում Վանաձորի, Դիլիջանի կոմունալ բաժնի պետերի հետ, իրենք էլ նույնն էին ասում, որ չեն գալիս, չեն ընդունվում աշխատանքի»։

Արման Շաբոյանն ասաց, որ մի ժամանակ էլ աղբատարի վարորդների մեծ կարիք կար, բայց հիմա կարգավորվել է․ նոր մեքենաներ են ձեռք բերել, աշխատաժամերն են հստակեցրել, աշխատավարձն են բարձրացրել։

«Դիմողներ կան, գալիս, ասում են՝ ուզում ենք ընդունվել, տվյալներ ենք գրանցում, որ հենց թափուր տեղ լինի, փոխարինողներ ունենանք»,- ասաց Արման Շաբոյանը։

Արմիկ Մովսիսյան