ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, որում ասված է․ «Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ եւ 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»։