Բայդենի ու Էրդողանի խորհրդականները քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու իրավիճակն Ուկրաինայում

Լուրեր

16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
Բոլորը

Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքականության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել և հիմնականում քննարկել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և ուկրաինական հացահատիկի արտահանման ծրագրերը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Բացի երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններից` երկու պաշտոնյաները քննարկել են Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում և նրա ներդրումը դաշինքում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Մադրիդում, Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին դիմելու գործընթացը, հացահատիկի առաքումը Սև ծովով և տարածաշրջանային այլ խնդիրներ։

Զրուցակիցներն ընդգծել են Թուրքիայի առանցքային դերը ՆԱՏՕ-ում և մտքեր փոխանակել դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգի, ուկրաինական պատերազմի, ահաբեկչության դեմ պայքարի, պարենային ճգնաժամի և անվտանգության այլ հարցերի շուրջ, որոնք քննարկվելու են  Մադրիդի գագաթնաժողովում։

Քալընը փոխանցել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է արդարացնեն Թուրքիայի ակնկալիքները ահաբեկչության դեմ պայքարում և ընդգծել, որ որևէ առաջընթաց չի կարող լինել, եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն։

Նա ընդգծել է, որ PKK/PYD/YPG-ի կողմնակիցների կողմից «ահաբեկչական կազմակերպության քարոզչությունը Ստոկհոլմում և ԶԼՄ-ների միջոցով, քանի դեռ շարունակվում են Թուրքիայի բանակցությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ, անընդունելի է։

Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է իր բանակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի հետ Սև ծովով հացահատիկի առաքման համար անվտանգ միջանցք ստեղծելու շուրջ։

Էմմա Չոբանյան